Փաշինյանն ու Ալիևը նոր մրցանակի են արժանացել![]() 27 ապրիլի 2026 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության և հաշտեցման ամենամյա «Գերնիկա» մրցանակը շնորհվել է Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Ապրիլի 26-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։ Ալիևն արդեն շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ երկրների իջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցել են մրցանակաբաշխությանը։ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է երկու ղեկավարների միջև: ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |