Երեւանի Հաղթանակի զբոսայգում հավանաբար կհավերժացվեն Հայաստանի նշանավոր հրեաների անունները

PanARMENIAN.Net - Երեւանի Հաղթանակ զբոսայգում կհավերժացվեն Հայաստանի նշանավոր հրեաների անունները: Այդ նախագծի ֆինանսավորման համար «Երուսաղեմ» հրեական ազգային հիմնադրամ է այցելել հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:



«Մարտ ամսին Իսրայելի պետության անկախության 60-ամյակին նվիրված, հրեական «Երուսաղեմ» հիմնադրամի աջակցությամբ Երեւանի Հաղթանակ զբոսայգում բացվել է «Բարեկամության ծառուղի», - ասել է հրեական ազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Իգալ Յասինովը: «Հիմա արդեն տիկ Վարժապետյանը մի շարք նախագծերի ծրագիր է ներկայացրել, որոնք պետք է իրականացվեն իր երկրում եւ մեզ առաջարկել է մասնակցել դրանց իրականացմանը: Մենք այս պահին ուսումնասիրում ենք այդ առաջարկները, բայց դեռեւս չենք կարող ոչ դրական, ոչ բացասական պատասխան տալ», - ասաց նա:



Սակայն, ինչպես հայտնում է IzRus-ը, հղում անելով Իգալ Յասինի խոսքերը, նախընտրելի է հրեական համայնքի նշանավոր անձանց հավերժացնել Իսրայելում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---