Ռուս-հայկական համալսարանում ցուցադրվեց «Սումգայիթ» ֆիլմի կրճատված տարբերակը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 27-ին ՌՀՀ-ում( Սլավոնական համալսարան) տեղի ունեցավ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին նվիրված «Բաքու: 90-ականների հունվարը» եւ «Սումգայիթ» ֆիլմերի շնորհանդեսը: Ֆիլմերը նկարահանվել էին «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի կենտրոնի աջակցությամբ: Առաջին ֆիլմի պրեմիերան արդեն տեղի է ունեցել: Այն ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, իսկ ֆիլմի կրճատված տարբերակը` «Սումգայիթ», որ ներկայացնում է հիմնական գաղափարները, ցուցադրվում էր առաջին անգամ: Այս ֆիլմը Հանրային հեռուստատեսությամբ առաջին անգամ կցուցադրվի փետրվարի 28-ին:



«Ֆիլմի հեղինակներն այն գաղափարն են դրել ֆիլմի հիմքում, որ մարդու դեմ յուրաքանչյուր հանցագործություն, այդ թվում` ցեղասպանությունը չի կարող անպատիժ մնալ , քանի որ դրանց այլ հանցագործություններ կհետեւեն: Այս ֆիլմերում ներկայացված փաստերը վկայում են մեր քաղաքացիների դեմ Ադրբեջանի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության մասին», - ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ ունենալով` ընդգծել է ՌՀՀ դասախոս, ցուցադրման կազմակերպիչ Արման Սաղաթելյանը:



Ֆիլմի ցուցադրությունից առաջ իր խոհերն արտահայտեց նաեւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ , լրագրող Մարինա Գրիգորյանը: Նա PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է, որ «Սովորական ցեղասպանություն» նախագծին սկիզբ է դրվել 2009 թ. նոյեմբերին, եւ նախատեսվում են այդ շրջանակներում դեռ շատ ֆիլմերի նկարահանում` Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին. «Մենք սկսել ենք Բաքվի ջարդերից, եւ ֆիլմ ենք պատրաստում ղարաբաղյան Մարագա գյուղի մասին, որի վրա կատարված հարձակման մասին քչերը գիտեն: Այնուհետեւ, նկարահանելու ենք «Օղակ» եւ Խոջալուի ողբերգության ողջ ճշմարտությունը պատմող ֆիլմեր»:



Ֆիլմերը ՌՀՀ-ում ցուցադրելու գաղափարը պատկանում է նաեւ համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանին. «Թեեւ մեր համալսարանն ընդամենը 10 տարեկան է, մենք հավաքվել ենք, որպեսզի հարգենք ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը», - ընդգծել է նա:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---