Արթուր Ղուկասյան. «2011 թ. Հայաստանում ոչ դպրոցի շրջանավարտներ կլինեն, ոչ բուհերի դիմորդներ»

PanARMENIAN.Net - «Պետական և ոչ պետական բուհերի համար միասնական քննությունների հանձնումը խթան կլինի մասնավոր բուհերում կրթության մակարդակի բարձրացման համար», - հայտարարել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արթուր Ղուկասյանը:

Նրա խոսքերի համաձայն, բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների հետ կապված բարդություններ չեն լինի, քանի որ մարդիկ նախկինի պես իրենց վստահում են և դիմորդների 90 տոկոսը ընդունվում են միայն պետական բուհեր:

«Բարդություններ կարող են առաջանալ մասնավոր բուհերում, քանի որ Հայաստանի բնակչությունը բուհն ընտրում է նրա պետական կամ ոչ պետական կարգավիճակով` չուսումնասիրելով այնտեղ տրվող կրթությանը», - ընդգծել է լեզվագիտական «Ինտերլինգվա» համալսարանի ռեկտոր Իվետա Առաքելյանը: Սակայն նա ավելացրել է, որ չի վախենում մրցակցությունից, քանի որ տվյալ համալսարան ընդունվող դիմորդների 40 տոկոսն ընտրում են այն նախապես, այլ ոչ հայտ են ներկայացնում պետական բուհում անհաջողության մատնվելուց հետո:

Պետական բուհերում վճարովի տեղերի ավելացման մասին ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի նախագծի վերաբերյալ Արթուր Ղուկասյանն ասել է, որ այդ գործողությունները պետք է լուծեն այն խնդիրները, որ առաջանալու են 2011 թ.` դպրոցների շրջանավարտներ և բուհերի դիմորդներ չլինելու պատճառով:

Նա նաև ասել է, որ ողջունում է հայկական կրթական համակարգում իրականացվող բոլոր բարեփոխումները, քանի որ յուրաքանչյուր բարեփոխում ուղղված է միայն տվյալ ոլորտի բարելավմանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---