Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների փաստաբանները պահանջում են պատժի առավելագույն չափը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու փաստով դատական լսումը: Մեղադրյալը հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանն է, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով դպրոցի աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություն կիրառելու մեջ:

Դատական քննության ընթացքում տուժած կողմի` թիվ 11 դպրոցի աշակերտուհի Հասմիկ Սինանյանի պաշտպանը պահանջեց մեղադրյալի հանդեպ կիրառել պատժի առավելագույն չափը, որը կազմում է 5 տարի: Փաստաբանը պահանջեց նաև դատարանի կողմից հաշվի չառնել մեղմացուցիչ հանգամանքները, ինչպիսիք են ԲՇԳ բնութագրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, որ Լևոն Ավագյանը սիրում է իր աշխատանքը և աշխատանքային մեծ փորձով մանկավարժ է, մարդասեր և հոգատար մարդ:

Նա պահանջեց որպես ծանրացուցիչ հանգամանք ընդունել այն փաստը, որ իր գործողությունները Լևոն Ավագյանը կատարել է թույլ, անպաշտպան երեխաների նկատմամբ, որոնք կախված են եղել նրանից: Նա նաև ընդգծեց, որ ելնելով տուծաժների ցուցմունքներից, Լևոն Ավագյանին պետք է դատել նաև ՀՀ ՔՕ 118-րդ (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) և 119-րդ հոդվածի (խոշտանգում) համաձայն:

Դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիները բարձրաձայն պաշտպանում էին Հասմիկ Սինանյանի փաստաբանի գործողությունները և սուլում էին Լևոն Ավագյանի փաստաբանի ելույթի ժամանակ: Հետաքննության ընթացքում Լևոն Ավագյանն ընդունեց մեղքը և ներողություն խնդրեց ներկաներից, դպրոցի աշակերտներից և նրանց ծնողներից: «Ես զղջում եմ և ներողություն եմ խնդրում աշակերտներից և նրանց ծնողներից, խնդրում եմ ինձ մեղմ պատիժ նշանակել»: Ավագյանի փաստաբանը որպես պատիժ առաջարկեց նրա նկատմամբ կիրառել ազատությունը չսահմանափակող պատիժ: «Մենք քարի դարում չենք ապրում, և իմ պաշտպանյալի նկատմամբ ազատազրկում կիրառելն անիմաստ է»,- ասել է փաստաբանը:

Սակայն, տուժածի պաշտպանը պահանջեց չընդունել զղջումն որպես մեղմացուցիչ հանգամանք, քանի որ այն անկեղծ չէ:

Դատարանը վերջնական որոշում կկայացնի 2010-ի մայիսի 24-ին:

142-րդ հոդված. Անառակաբարո գործողություններ 1. Տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ ակնհայտ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: (142-րդ հոդվածը փոփ. 01.06.06թ. ՀՕ-119-Ն օրենք)

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---