ՀԱԿ-ն առաջարկում է գնաճի զսպման սեփական «բաղադրատոմսը»![]() 18 սեպտեմբերի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու ընկերությունները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը՝ 14,4 տոկոս, գրանցած Հայաստանում օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց»,-ասվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության մեջ։ ՀԱԿ-ը գտնում է, որ այդ եկամուտների հիմնական միջոցներից մեկը շարունակում է մնալ գների արհեստական, կամայկան բարձրացումը։ «Ընդհանուր գնաճը, նույնիսկ պաշտոնական` ակնհայտորեն նվազեցված տվյալներով, 2010թ. առաջին 8 ամիսներին կազմել է 9.6%։ Անգամ համեստ այս տոկոսները դրամի վերածելով, նշանակում է, թե գնաճի հետեւանքով վերջին մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք կորցրել է՝ մոտ 250.000 դրամ»,-ասվում է հայտարարության մեջ։ ՀԱԿ-ը պնդում է, որ միայն վերջերս ցորենի միջազգային գների բարձրացման լուրն ստանալուն պես, ալյուրի գինը բարձրացավ 35-40%-ով՝ դրանից մի քանի անգամ պակաս թանկացած ցորենը դեռ տեղ չհասած։ Հայ ազգային կոնգրեսը 2010թ. ներկայացրած իր «100 քայլ» ծրագրում առաջարկում է. • Սահմանափակել ու կանոնակարգել սուպերմարկետների ցանցը՝ թույլ չտալով առեւտրի ասպարեզում մանր ու միջին բիզնեսի ոչնչացումը։ • Կանխել տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը՝ ներկրողների համար օրենքով սահմանելով տվյալ ապրանքի ընդհանուր ծավալի ոչ ավելի, քան 1/3 չափաքանակ։ Անմիջապես գործի դնել հարկային եւ մաքսային օրենսդրության փոփոխությունների այն փաթեթը, որն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, զարգացմանը։ • Մաքսային ծառայողներին զրկել գին սահմանելու իրավունքից • Դադարեցնել դրամի արհեստական արժեւորումը և այլն: ՀԱԿ-ը գտնում է, որ նգամ տնտեսության այսօրվա պայմաններում, երկրի տնտեսական զարգացման վերափոխումները կատարելու միջոցով կարելի է ընդհուպ 20-40%-ով իջեցնել կենսական անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները, շատ կարճ ժամանակում 50-80%-ով բարձրացնել կենսաթոշակները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |