Երևանում կհարգեն Օհան Դուրյանի հիշատակը

Երևանում կհարգեն Օհան Դուրյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Երևանում կհարգեն Օհան Դուրյանի հիշատակը: Աշխարհահռչակ դիրիժորի հիշատակին կմատուցվի պատարագ՝ նրա մահվան քառասուներորդ օրվա կապակցությամբ: Հոգեհանգստյան արարողությունը կկատարի Տեր Տիրայրը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սուրբ պատարագի ավարտին` ժամը 14.30-ին, տեղի կունենա հիշատակի արարողություն Կոմիտասի անվան Պանթեոնում, Օհան Դուրյանի շիրիմի մոտ:

Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում: Մինչեւ 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Հետագայում մեկնել է Եվրոպա: 1962-1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր - դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ: Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ: Հայ մեծանուն դիրիժորին համեմատել են Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը:

Օհան Դուրյանը մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---