Նյու Յորքի Empire State Building-ն ի նշան Ճապոնիայի հետ համերաշխության կլուսավորվի սպիտակ և կարմիր գույներով

PanARMENIAN.Net - Հանրահայտ Նյու Յորքի Empire State Building-ը կգունավորվի սպիտակ և կարմիր գույներով ի նշան համերաշխության Ճապոնիայի հետ, որը տուժել է մարտի 11-ի աղետալի երկրաշարժից ու ցունամիից: Կարմիրն ու սպիտակը Ճապոնիայի պետական դրոշի գույներն են: Ինչպես հայտարարել է Էնթոնի Մալկինը, որը Empire State Building-ը կառավարող ընկերության ներկայացուցիչն է, «ապրիլի 4-ին Empire State Building-ի լույսերը կշողան Ճապոնիայի պատվին»:

Հատուկ լուսավորությունը նույն գունային երանգներով կզարդարի նաև Օքլենդի Sky Tower-ը, Կուալա-Լումպուրի հեռուստաաշտարակը և Սեուլի North Tower-ը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---