Մեկ օր հասարակական տրանսպորտում. քաղաքապետարանի նոր ակցիան

Մեկ օր հասարակական տրանսպորտում. քաղաքապետարանի նոր ակցիան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հասարակական տրասպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին և առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում, հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ և օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության:

Քաղապետարանից հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է՝ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է նաև առաջիկայում անցկացնել տրանսպորտի հերթական մոնիտորինգ, իսկ քաղաքապետարանի աշխատակազմին՝ մեկ օր օգտվել հասարակական տրանսպորտից և ներկայացնել դիտարկումները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---