Երևանում կկայանա «Մարդուն բնորոշ հիվանդությունների վաղ նախանշաններ» գիտաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14-ը Երևանում կանցկացվի «Մարդուն բնորոշ հիվանդությունների վաղ նախանշանները» 4-րդ միջազգային գիտաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։ Գիտաժողովին կմասնակցեն մոլեկուլային մակարդակի վնասվածքների հետազոտությունների ոլորտի առաջադեմ գիտնականներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Գիտաժողի բացման արարողությանը կմասնակցի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Հայաստանի կենսաքիմիայի ասոցիաիան, Ֆրանսիական Région Ile-de-France դեպարտամենտը և Ֆրանսիական CNRS ակադեմիան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---