Ադրբեջանահայերը ներկայացրել են իրենց քաղաքի՝ Բագարանի, նախագիծը 11 նոյեմբերի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ադրբեջանահայերը ներկայացրել են իրենց քաղաքի՝ Բագարանի նախագիծը: Ինչպես Ադրբեջանահայերի երրորդ համագումարի ժամանակ հայտարարել է նախագծի հեղինակներից մեկը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հայ փախստականները որոշել են քաղաքան անվանել Բագարան, քանի որ նման քաղաք գոյություն է ունեցել Բագրատունինեի տիրապետության ժամանակ, և նույնիսկ 50 տարի եղել է հին Հայաստանի մայրաքաղաքը, և ինչ-որ նմանություն ունի նոր նախագծի հետ, քանի որ նույնպես գետի ափին էր գտնվում: «Ըստ նախագծի, քաղաքի տարածքը կազմում է 20 000 քմ, այն նախատեսված է 100 հազար բնակչի համար: Ապագա քաղաքը գտնվելու է Իրանի հետ սահմանին, Կուբաթլուի հարևանությամբ, այդ տարածքով անցնում է Ագար գետը, որը Որոտանի վտակն է»,-ասել է ճարտարապետը՝ հավելելով, որ քաղաքը կկառուցվի գետի ափին: Ըստ նրա, քաղաքը կբաժանվի 4 հիմնական գոտու. «Մասնավորապես, այնտեղ կլինեն եռահարկ և 5-հարկանի շենքեր, և բուն քաղաքը իր աշխարհագրական դիրքով կնմանվի ամֆիթատրոնի»,-ասել է նա: Ինչպես ասել է Թարխանյանը, նախագծով նախատեսվում է նաև, որ կստեղծվի արհեստական լիճ, որը հետագայում հնարավորություն կտա ՀԷԿ կառուցել: Նա նշել է, որ նախագիծը բավականին մեծ է, «անշուշտ, մենք չենք անկալում, որ այն կավարտվի առաջիկա 10-15 տարում»: Ըստ նրա, քաղաքի կառուցման հիմնական նպատակն է համայնքի ձևավորումը: Ակնկալվում է, որ քաղաքը կկառուցվի փախստականների միջոցներով: Ինչպես ասել է համագումարի մասնակիցներից մեկը, նախագիծն արդեն ներկայացվել է Հայաստանի ու Արցախի իշխանություններին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |