Ծառայած ուսանողներին միշտ ուրախ կլինեն ընդունել բուհերում

Ծառայած ուսանողներին միշտ ուրախ կլինեն ընդունել բուհերում

PanARMENIAN.Net - Հայաստանի բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգի համաձայն, ծառայած ուսանողները կվերադառնան նույն կուրս, որից բանակ էին մեկնել ծառայելու: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` ծառայած ուսանողը, որպես կանոն, բախվում էր ծրագրային փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել նրա բացակայության երկու տարվա ընթացքում, և ստիպված էր լինում մեկ կուրս ցածր հաճախել: «Նոր կարգի համաձայն, ծառայած ուսանողը կրթական գործընթացը կշարունակի այն կետից, որում այն ընդհատվել էր, անկախ ծրագրային փոփոխություններից, որոնք հետագայում կլրացվեն անհատական ժամանակացույցով»,- պարզաբանել է նախարարը:

Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանը հավելել է, որ այդ քայլը նաև սոցիալական բնույթ է կրում, քանի որ կրթությունն ու զինծառայությունը միշտ միմյանց հակակշիռ են եղել, «իսկ այժմ սիներգետիկ էֆեկտ է ստեղծվում, երբ ծառայած երիտասարդը չի տուժի կրթություն ստանալու առումով»: Բացի դրանից, Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ ծառայած ուսանողների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց կրթությունը, միշտ տեղեր կգտնվեն բուհերում, անկախ լիցենզավորված տեղերի սահմանափակումից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---