Բեռնար Վալերո. Մենք Թուրքիային կոչ ենք անում հանգիստ լինել Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հաշվով

Բեռնար Վալերո. Մենք Թուրքիային կոչ ենք անում հանգիստ լինել Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հաշվով

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Թուրքիային կոչ է անում հանգիստ լինել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի հաշվով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆրանսիան հսկայական նշանակություն է տալիս մեր հարաբերություններին Թուրքիայի հետ, հատկապես միջազգային և կրոնական հարցերում»,- նշել է նա:

Սենատն այսօր կքննարկի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որը օրենքով ճանաչված ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---