Ժան-Կլոդ Մինյոն. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի, լրագրողներին է ասել ԵԽԽՎ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային ընդլայնված նիստի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է վստահենք ԵԱՀԿ ՄԽ-ին, որը զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ»,-ասել է Մինյոնը: Ըստ նրա, Մինսկի խմբի գործունեությունը, որը մշատպես հավաքվում է Վիեննայում, և որի համանախագահներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան, արժանի է հավանության:

«Ես ավելի քան վստահ եմ, որ հակամարտությունը կլուծվի ՄԽ շրջանակներում: Հուսով եմ, որ մեր ադրբեջանցի ու հայ բարեկամները այս վեհաժողովում առավել խելամիտ դիրքորոշում կորդեգրեն, քան նախկինում: Կարծում եմ, որ եթե կողմերը նախկին դիրքորոշմանը հավատարիմ մնան, մենք ոչ մի բանի չենք հասնի»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նա նաև նշել է, որ յուրաքանչյուրը պետք է քաղաքական կամք ու ցանկություն դրսևորի: «Հենվելով սեփական փորձի վրա, կարող եմ ասել, որ երբեմն հարկավոր է առավել կառուցողակaն լինել, հակառակ կողմից ընկալվելու համար: Դա կարող է բխել բոլորի շահերից»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---