ԵԽԽՎ նոր ղեկավարը դեմ է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը

ԵԽԽՎ նոր ղեկավարը դեմ է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը

PanARMENIAN.Net - Պատմություն գրելը ոչ թե պատգամավորների, այլ պատմաբանների գործն է, լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, իր վերաբերմունքն արտահայտելով այսօր Ֆրանսիայի Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Ըստ ԵԽԽՎ նախագահի, նա դեմ է այդ օրինագծին:

«Լինելով ֆրանսիացի պատգամավոր, ես կտրականապես դեմ եմ Ֆրանսիայի ԱԺ մի խումբ պատգամավորների առաջադրած օրինագծին: Ես չեմ սատարում այդ օրինագծին, քանի որ այն չի լուծի խնդիրները Հայաստանի ու Թուրքիայի միջև: «Պատմություն գրելը ոչ թե պատգամավորների, այլ պատմաբանների գործն է»,-ասել է նա:

Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---