Ժան-Պյեռ Սյոռ. Ֆրանսիայի Սենատն իրավունք չունի ընդունելու պատմությանը վերաբերող որոշումներ

Ժան-Պյեռ Սյոռ. Ֆրանսիայի Սենատն իրավունք չունի ընդունելու պատմությանը վերաբերող որոշումներ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չպետք է քննարկվի Ֆրանսիայի Սենատում: Այդ մասին ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է պատգամավոր Ժան-Պյեռ Սյոռը: Նրա խոսքով` սենատորներն իրավունք չունեն խոսելու պատմական փաստերի մասին ու որոշում կայացնելու պատմական փաստերի վերաբերյալ: «Ազգային Ժողովը կամ խորհրդարանը դատարան չեն և իրավունք չունեն նման որոշումներ կայացնել»,- ասել է նա` հավելելով, որ Սենատը կարող է միջամտել ու ուղղորդել կառավարության գործողությունները, բայց որոշումներ կայացնել նման հարցերում իրավասու չէ: Սյոռը նշել է նաև, թե այն, որ Սենատի Սահմանադրական հանձնաժողովը ոչ սահմանադրական է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, չի նշանակում, որ այն մեղմացնում է Ցեղասպանության ժխտումը: « Ես շատ կարևոր եմ համարում, ցավակցում եմ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ականատեսներին, սրտացավ եմ ու կարեկցում եմ բոլոր այն հայերին, ովքեր կրում են այդ ցեղասպանության դրոշմը, բայց Սենատն այն տեղը չէ, որտեղ պետք է նման հարցեր քննարկվեն»,- ասել է Սյոռը` հավելելով, որ նման օրենքների քննարկումը դեմ է դուրս գալիս տարբեր քաղաքական կողմնորոշումներին ու մեծ ճեղք է բացում դրանց միջև: Պատգամավորը նկատել է նաև, որ «նման օրինագծի ընդունումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին»:

Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել: Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---