Իզաբել Պասկե. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի առաջադրումը Սարկոզիի նախընտրական քայլն է

Իզաբել Պասկե. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի առաջադրումը Սարկոզիի նախընտրական քայլն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահը փորձում է ավելի շատ ընտրազանգված գրավել, և այս օրինագիծը նրա նախընտրական քարոզարշավի մի մասն է: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամ Իզաբել Պասկեն` ելույթ ունենալով ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը:

«Ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ այս օրինագիծը կռվախնձոր է դարձել շատերի համար, այն չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը, բայց քանի որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ուստի Հայոց ցեղասպանությունն ուշադրության կենտրոնում է»,- նշել է Պասկեն:

Նրա խոսքով` «Ֆրանսիան միշտ աջակցելու է հայերին, սակայն այս օրինագիծը բոլորովին այլ հարց է»:

«Ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք ժխտողական քաղաքականության կանխման համար, բայց նման օրինագիծը չի կարող քննարկվել այսպիսի կարճ ժամկետում»,- ընդգծել է նա:

Բացի դրանից Պասկեն ուշադրություն է հրավիրել թուրքական իշխանությունների դիրքորոշմանը` նկատելով, որ «Թուրքիայի քաղաքականությունը վերջին շրջանում ապացուցել է երկրում խոսքի ազատության բացակայությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---