Ֆրանսիան, ըստ էության, կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ-ում արդարացի միջնորդի իր դերը, կարծում է Թուրքիայի փոխվարչապետը

Ֆրանսիան, ըստ էության, կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ-ում արդարացի միջնորդի իր դերը, կարծում է Թուրքիայի փոխվարչապետը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կորցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անկողմնակալ դերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինջը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ը, Ֆրանկֆուրտում կայացած մամուլի ասուլիսում Առինջը հայտարարել է, որ ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող «դիսկրիմինացիոն» օրինագիծը, Ֆրանսիան, ըստ էության, կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ-ում արդարացի միջնորդի իր դերը:

Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը կգործարկի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---