Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր ցուցանիշներն ունի տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ԶԼՄ-ների ազատության մասին ամենամյա զեկույցը: «Այս տարի 2011թ. ինդեքսները ներառում են բազում փոփոխություններ, հաշվի առնելով նաև «արաբական գարունը»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:

Ըստ նրա, դեռ ոչ մի տարի չի նշանավորվել տեղեկատվության ազատության հետ ժողովրդավարության այդպիսի հարաբերակցությամբ:

Ըստ զեկույցի, Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր ցուցանիշներն ունի տարածաշրջանում: Նա վստահորեն զբաղեցնում է 77-րդ տեղը, ինչն այնքան էլ վատ չէ՝ 27.00 գործակիցով: Այնուհետև հաջորդում է Վրաստանը, սակայն մեծ տարբերությամբ՝ 105-րդ տեղը 38.00 գործակիցով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա գործերը շատ վատ են, այդ առումով նա առաջ է անցել նույնիսկ Թուրքիայից, որը 148-րդն է 70.00 գործակիցով: Ադրբեջանը 162-րդ տեղում է 87.25 գործակիցով:

Ամենաազատ երկրներն են Ֆինլանդիան ու Նորվեգիան՝ 10.00 և Էստոնիան՝ 9.00 գործակիցներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---