«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքերն իրականացվում են չվացուցակի համաձայն

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքերն իրականացվում են չվացուցակի համաձայն

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում եղանակի հետ կապված խնդիրներ առայժմ չկան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը նշեց, որ օդանավակայանը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ առանց թռիչքների կամ վայրէջքերի հետաձգման:

Այս պահի դրությամբ հետաձգվել են մեկ վայրէջք և երկու թռիչք, սակայն Աբրահամյանը վստահեցրեց, որ դա եղանակային պայմանների հետ բացարձակ կապ չունի. «Դա սպասարկող ավիաընկերությունների հետ է կապված: Օդանավակայանում ամեն ինչ նորմալ է»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---