Կանադայում կնշեն հայ տպագիր գրքի 500-ամյակը17 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար և արխիվարիուս Դանիել Քարոնի հետ: Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային գրքի մայրաքաղաք, և որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը: Սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր նախաձեռնություններին: Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |