Սուրեն Խաչատրյանն ուզում է Մեղրի գետի վրա 2 փոքր ՀԷԿ կառուցել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի հաստատմանը կներկայացնի Սյունիքի մարզի Լիճք համայնքի հողերի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը: Ըստ նախագծի` համայնքի 0.425 և պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.15 հեկտար հողերի կատեգորիան կիջեցվի 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման համար:

«Էկոլուրից» հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար չի համարում անտառային հողերի կատեգորիայի փոփոխումը` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը. «Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային և հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»:

Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արևիկ» ազգային պարկը:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված 0.425 հա հողամասերը գտնվում են Մեղրի գետի Տաշտուն և Գոզ Գոզ վտակների ափերին, մինչդեռ Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաև Լիճք անտառպետությունը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագիծը, ըստ ՀՀ կառավարության կայքի, մշակել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---