Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ին ֆինանսական աջակցություն ցույց տալ Ջավախքին

Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ին ֆինանսական աջակցություն ցույց տալ Ջավախքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը հանդես է եկել ԱՄՆ կողմից ջավախահայությանն օգնելու օգտին: Ինչպես հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), նման հայտարարությամբ Շերմանը հանդես եկավ 2013թ. ֆինանսական տարվա համար ԱՄՆ բյուջեի լսումների ժամանակ:

Նշելով այն մեծ օգնությունը, որ ԱՄՆ-ն ցուցաբերում է Վրաստանին, կոնգրեսականը խնդրել է, որ դրա մի մասը հատկացվի ջավախահայերին:

Շերմանն ընդգծել է, որ Վրաստանի ղեկավարությունը սատարում է այդ գաղափարին:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կպատասխանի կոնգրեսականին գրավոր տեսքով:

Շերմանն ասել է ԱՀՀ-ին, որ նա մտադիր է դիմել Քլինթոնին նաև Հայաստանի ու ԼՂՀ-ին ԱՄՆ օժանդակության, ինչպես նաև Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակման հարցով:

Անդրադառնալով Սումգայիթի ջարդերին՝ կոնգրեսականն ասել է. «Մենք պետք է կոչ անենք Ադրբեջանին դադարեցնել բոլոր սպառնալիքներն ու բռնության ակտերը Ղարաբաղի Հանրապետության դեմ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---