Կանադայի մարդու իրավունքների թանգարանը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության վրա

Կանադայի մարդու իրավունքների թանգարանը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության վրա

PanARMENIAN.Net - Կանադայի մարդու իրավունքների թանգարանի «Խախտենք լռությունը» պատկերասրահը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել երկրում պաշտոնապես ճանաչված հինգ ցեղասպանություններին, ներառյալ նաև Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնել է կանադահայ գործիչ Սարգիս Ասադուրյանը, թանգարանից իր ստացած նամակում ասվում է, որ պատկերասրահը լուսաբանելու է նաև այն համայնքների գործունեությունը, որոնք պայքարել են ցեղասպանությունների ճանաչման համար:

«Հաշվի առնելով Ձեր աշխատանքի փորձը որպես խորհրդարանի անդամ, և այն, որ Ձեր գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Կանադայի կառավարության կողմից, մեզ համար պատիվ կլիներ Ձեզ հետ հանդիպելը, եթե Դուք համաձյնեք կիսել ձեր փորձն ու գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին»,-ասվում է նամակում:

Այդ կապակցությամբ Ասադուրյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետ Սթիվեն Հարփերին, Կանադայի կառավարությանը բարոյական ու ֆինանսական աջակցության համար:

Սարգիս Ասադուրյանն ընտրվել է Կանադայի խորհրդարան Օնտարիոյի շրջանից 2000թ.: Նա միշտ եղել է կանադահայ համայնքի ակտիվ գործիչ, նախաձեռնել է բազմաթիվ հայանպաստ բանաձևեր ու նախագծեր Կանադայի խորհրդարանում, ինչպես նաև հասարակական շրջանակներում, զուգահեռաբար սատարել է նաև հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, որի համար քննադատության է ենթարկվել Կանադայի հայկական շրջանակներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---