Սարկոզին բացատրել է, թե ինչու է պաշտպանում հայերի «վիրավոր հիշողությունը»

Սարկոզին բացատրել է, թե ինչու է պաշտպանում հայերի «վիրավոր հիշողությունը»

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նախընտրական ծրագրի շրջանակներում`Վիլլեպինտում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է հայերին օգնելու իր դիրքորոշման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էկյանը, Սարկոզին հղել է Շառլ դը Գոլին` ասելով.«Ֆրանսիան Ֆրանսիա է, երբ պայքարում է ուրիշների համար: Ֆրանսիան պետք է լինի ժողովուրդների, ազատության և արդարության կողմից»,- ընդգծել է նա: Ըստ նրա, Ֆրանսիան պետք է լինի սիրիացիների կողքին, և «մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

«Ֆրանսիան անզիջում է լինելու Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու հարցում: Ֆրանսիան աջակցելու է պաղեստինյան պետության ստեղծմանը: Ֆրանսիան կողմնակից է նաև գենդերային հավասարությանը, դավանանքի ազատությանը: Ահա, թե ինչում եմ ես պաշտպանում հայերի «վիրավոր հիշողությունը»

Ինչպես հաղորդվում է, նախքան ելույթը Սարկոզիին աջակցություն են հայտնել շատերը, այդ թվում պրոդյուսեր և «Սեզար» ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---