Հայաստանը Ջրի համաշխարհային օրվան կմասնակցի «Լինե´նք հոգատար» կարգախոսով

Հայաստանը Ջրի համաշխարհային օրվան  կմասնակցի  «Լինե´նք հոգատար» կարգախոսով

PanARMENIAN.Net - Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ջրի համաշխարհային օրը նվիրված է ջրի հետ կապված որևէ առանձին խնդրի: Այս տարի այդ խնդիրը ջուրն ու սննդի անվտանգությունն է: Հայաստանը ջրի համաշխարհային օրվան կմասնակցի «Լինե´նք հոգատար» կարգախոսով:

«Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մեր հիմնական խնդիրներն այս ոլորտում կապված են ջրային ռեսուրսների կառավարման հետ. «Մենք ունենք ջրային ռեսուրսների սեզոնային, տարածքային անհավասար բաշխման, ջրային ռեսուրսների անխնա ու սխալ օգտագործման խնդիրներ»:

Բանախոսը նշեց, որ նախագծի ընթացքում արդեն արվել են ֆոտոշարքեր, պատրաստվել են սոցիալական հոլովակներ, որոնց նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ջրային խնդիրների մասին:

Իսկ մարտի 22-ին` ջրի համաշխարհային օրը, տեղի կունենա կոնֆերանս, որին մասնակցելու են այս հարցում շահագրգիռ բոլոր մասնագետները. «Մենք փորձելու ենք մասնագետների դիտարկումների միջոցով առաջարկել լուծման ուղիներ, որոնք կներկայացնենք Կառավարության համապատասխան մարմիններին»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---