Թուրքերենով հրատարակվել է 20դ. սկզբի գերմանացի դիվանագետների նամակագրությունը

Թուրքերենով հրատարակվել է 20դ. սկզբի գերմանացի դիվանագետների նամակագրությունը

PanARMENIAN.Net - Թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն, չնայած նրան, որ կալանքի տակ է գտնվում քրդերի հետ համագործակցության մեղադրանքով, շարունակում է Հայոց ցեղասպանության մասին փաստագրական նյութերի հավաքագրմանն ուղղված ջանքերը: Զարաքոլուին պատկանող «Բելգե» հրատարակչությունը Զորյանի ինստիտուտի հետ համագործակցությամբ հրատարակել է 20 դարասկզբի գերմանացի դիվանագետների զեկույցները, հեռագրերը, նամակները թուրքերեն թարգմանությամբ, որոնք գերմանացի դիվանագետները ուղարկել են Թուրքիայից Գերմանիայի կառավարությանը: Փաստաթղթերը լուսաբանում են այն վայրագությունները, որոնց ենթարկվել են հայերը թուրք իշխանությունների կողմից: Հայերի հանդեպ թուրքերի անմարդկային վերաբերմունքի մասին նամակներին այն ժամանակվա Գերմանիայի արտգործնախարար Տեոբալդ ֆոն Բեթման-Գոլվեգը պաստախանել է. «Մեր միակ նպատակն է, որ մինչ պատերազմի ավարտը Թուրքիան մեր կողմնակիցը մնա, անկախ նրանից, թե արդյունքում հայեր կզոհվեն թե ոչ»: Այս փաստաթղթերի անկեղծությունը կասկած չի հարուցում, քանի որ գրեթե բոլորը նշագրված են «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» վերտառությամբ և նախատեսված են ներքին օգտագործման համար: Գերմնացաի դիվանագետների զեկույցները, բարեգործական առաքելությունների անդամների կամ Բաղդադի երկաթուղու աշխատակիցների վկայությունները չափազանց կարևոր են, քանի որ նրանց հաղորդագրությունները գրաքննության չեն ենթարկվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---