ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՆՑԱԿԱԼԻ ՀՅՈՒՐԵՐ ԵՆ

Թուրք ազգայնականները կարծում են, որ Ստամբուլում ադրբեջանցի ուսանողներն իրենց չափազանց ազատ են զգում:

Շաբաթ Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում տեղի է ունեցել արյունալի բախում թուրք եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ: Բաքվի աղբյուրների տվյալներով, սառը զենքով զինված թուրքերի խումբը հարձակվել է այդտեղ սովորող ադրբեջանցիների վրա եւ սարսափելիորեն ծեծել է նրանց: Արդյունքում շուրջ 30 մարդ վիրավորվել է: Նրանցից երեքը` ծանր: Սա առաջին դեպքը չէ, որ վկայում է այն մասին, թե երկու թուրք ազգերի հարաբերությունները երբեմն խիստ լարված են լինում:
PanARMENIAN.Net - Համալսարանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները դեռեւս հետաքննված չեն: Սակայն անվիճելի է, որ միջադեպն ունեցել է բացառապես ազգայնական հիմք: Ադրբեջանցիներին ծեծել են հենց այն պատճառով, որ նրանք ադրբեջանցի են: Չնայած, հնարավոր է, որ նրանց չծեծեին, եթե նրանք իրենց խիստ ցուցադրական չպահեին: Իսկ մարտահրավերն այն էր եղել, որ Բաքվից եկած ուսանողները խումբ էին ստեղծել, որը, հարձակվողների կարծիքով, Թուրքիային վնասող շահեր էր հետապնդում: Բախումը տեղի էր ունեցել այդ խմբավորման անդամների հավաքի ժամանակ: Չնայած մասնակիցները պնդում են, որ հավաքվել էին պարզապես նշելու իրենց հայրենակիցներից մեկի ծննդյան օրը:

Հարձակվողներն ակտիվիստներն էին «Ազգային շարժում կուսակցության», որն առավել հայտնի է «Գորշ գայլեր» անվամբ: Ահաբեկչական վարկանիշ ունեցող կազմակերպությունը քարոզում է պանթուրքիզմը եւ թուրք ազգի միավորումը: «Գորշ գայլերը» գտնում են, որ անատոլյան թուրքերը պետք է գերակայեն ամբողջ թուրքական աշխարհում: Նրանք խիստ զայրանում են ադրբեջանական թուրքերի այն փորձերից, որ կասկածի տակ են առնում «ավագ եղբոր» առաջնորդության իրավունքը: Իսկ ալիեւյան վարչակարգի այնպիսի դեմարշները, ինչպիսիք են Կիպրոսի հարցում աջակցության հրաժարումը, «գայլերն» ընկալում են որպես դավաճանություն, որ պետք է պատժվի: Ալիեւի վարչակարգը մշտապես էլ անվստահություն է ներշնչել թուրք ազգայնականների մոտ: Այդ վարչակարգն ակնհայտորեն պաշտպանող ուսանողներն էլ հարձակման թիրախն էին դարձել: Իսկ այն, որ նրանք սկսել էին ստեղծել մի կազմակիերպություն, ավելի էր զգուշավոր դարձրել «գայլերին», որոնք, համաձայն Բաքվի ԶԼՄ-ի, ադրբեջանցիներին կասկածել էին «թուրք քաղաքացիների հանդեպ վատ մտադրություն ունենալու» մեջ:

Ակնհայտ է, որ նախապես պլանավորված գործողությունները նպատակ ունեին վախեցնել ադրբեջանցիներին, որոնք, «գորշ գայլերի» կարծիքով, իրենց չափազանց ազատ են զգում Թուրքիայում: Ի դեպ, սա «գայլերի» առաջին հարձակումը չէ Բաքվի ուսանողների վրա: Դատելով ամեն ինչից, վերջիններս պատրաստ էին կռիվն ընդունել, քանի որ չնայած հարձակվողների թվաքանակի առավելությանը վիրավորներ կան նաեւ թուրքերի կողմից: Քրեական գործ է հարուցվել վեց հարձակվողների դեմ: Բացի ոստիկանությունից հետաքննությամբ զբաղվում են նաեւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, ովքեր հատուկ դրա համար ժամանել են Ստամբուլ: Սակայն կառավարական փորձագետների հետաքննության արդյունքները դժվար թե թույլ տան ապացուցել այն ակնհայտ փաստը, որ նախադեպն արդյունք է երիտասարդ թուրքերի մոտ աճող ադրբեջանախորշության:

Շաբաթ օրվա միջադեպը դժվար է բացառույթուն անվանել: Ադրբեջանա-թուրքական հարաբերություններում արդեն վաղուց ամեն ինչ հարթ չէ: Եվ դա հաճախ նկատելի է դառնում նաեւ կենցաղային մակարդակում սովորական քաղաքացիների հարաբերությունների ժամանակ: Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի բնակիչների անհանդուրժողականությունն ակնհայտորեն երեւում է անցյալ տարի կայացած հայտնի թուրք երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի համերգին տեղի ունեցած միջադեպից: Այն բանից հետո, երբ երգիչը երգ նվիրեց Հեյդար Ալիեւին, նրա վրա քարեր շպրտեցին: Երիտասարդույթունը սկսեց հակաադրբեջանական կարգախոսներ բարձրագոչել եւ փորձել ելնել բեմ: Բանը հասավ ոստիկանության միջամտությանը:

Բաքվում թուրքերի հանդեպ վերաբերմունքը նույնն է: Այստեղ տարածված են թուրք գործարարների եւ ուսանողների սպանության դեպքերը: Առավել աղմկալին տեխնիկական համալսարանի 25-ամյա ուսանող Դոգան Ահմեդի սպանությունն էր: Նա սպանվել էր միայն այն բանի համար, որ այդ օրը ադրբեջանական ֆուտբոլի հավաքանը պարտվել էր թուրքականին: Որպես բողոքի նշան սպանված ուսանողի հազարավոր համերկրացիներ քայլերթ անցկացրին Բաքվի փողոցներով եւ Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցներն իրենց երկրի կառավարությունից պահանջեցին ստիպել Ադրբեջանի կառավարությանը կանխել թուրքերի հանդեպ բռնությունները:

Նշված փաստերն ապացուցում են, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հարաբերույթուններն ամենեւին էլ «եղբայրական» չեն: Անկարայում արդեն դադարում են չտեսնելու տալ «կրտսեր եղբայրների» ոչ բարեկամական դրսեւորումները եւ վճարում են նրանց «միեւնույն դրամով»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---