Իլհամ Ալիեւի քաղաքականությունը Հայաստանի հարցում բացարձակ փակուղային ճանապարհ է

Մեթյու Բրայզա. «Ադրբեջանի նախագահը կարող է խոսել ամեն ինչ, մենք չենք պատրաստվում մեկնաբանել նրա հայտարարությունները»

Բանակցությունների շարունակության եւ կարգավորման մեջ հաջողության հասնելու միակ խոչընդոտը ժողովուրդների միջեւ վստահության բացակայությունն է: Այդ մասին խոսում են բոլորը, այդ թվում, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները: Եւ հենց այդ հարցում ողջ աշխարհն անզոր է: Պատճառը ոչ թե հայկական կողմի ցանկության բացակայությունն է երկխոսության գնալու հարցում, ինչպես դա սիրում են ներկայացնել Ադրբեջանում, այլ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցրած Հայաստանի ամբողջական մեկուսացման վերաբերյալ գաղափարն է:
PanARMENIAN.Net - Երբեմն թվում է, որ Ադրբեջանի նախագահը կորցրել է իրականության եւ չափի զգացումը եւ նրան թվում է, որ եթե Ադրբեջանը մինչեւ հիմա ապրում է միջնադարյան ֆեոդալիզմում, ապա մյուսները եւս մտածում են այնպես, ինչպես ինքը. ոչնչացնել Հայաստանին, որը համարձակվում է կանգնել «մեծն Ադրբեջանի ճանապարհին»: Ինչպիսին է միջազգային հանրության եւ համաշխարհային ԶԼՄ-ների վերաբերմունքը այդ հայտարարություններին, կարելի է միայն ենթադրել, քանի որ ադրբեջանական մամուլը խեղդվում է բերկրանքից իր նախագահի անկեղծություններից, այն դեպքում, երբ մյուս երկրները լռություն են պահպանում: Կարելի է ենթադրել, որ այդ լռությունը ոչ թե համաձայնության նշան է, այլ պարզապես անհեթեթությունը մեկնաբանելու ցանկության բացկայության նշան է: Ամենից լավն իր վերաբերմունքը Ալիեւ-կրտսերի նկատմամբ արտահայտեց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան. «Ադրբեջանի նախագահը կարող է խոսել ամեն ինչ, մենք չենք պատրաստվում մեկնաբանել նրա հայտարարությունները»:

Իլհամ Ալիեւին պարզապես չի հաջողվի Հայաստանին փակուղի ներքաշելն ու հոր օրինակով երկրորդ «համազգային առաջնորդ» դառնալը` մի շարք պատճառներով: Գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ նա, հանդիսանալով պարզապես իր հոր պատճենը, հայտարարություններ է անում, որոնք կսազեին չափազանց զարգացած ամբիացիաներ ունեցող որեւէ ցեղական իշխանի: Ի դեպ, Հեյդար Ալիեւն իրեն երբեք նման արտահայտություններ թույլ չէր տա: Նա հարցերին ավելի լուրջ էր վերաբերվում. չէր բավարարվում անհիմն պնդումներով, այլ վճարում էր ԶԼՄ-ներին ադրբեջանամետ ռեպորտաժներ անելու համար: Այդպես էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Սակայն հետո Մոսկվայում, եւ ոչ միայն այնտեղ, ամեն ինչ շատ արագ հասկացան եւ սկսեցին գրել եւ ցուցադրել այն, ինչ իրականում կատարվում էր: Չափազանցացնելով հայկական լոբբիի ազդեցությունը` Ադրբեջանում, կոպիտ ասած, կասկածում են ողջ աշխարհի առողջ դատողության վրա:

Այն, որ Իլհամ Ալիեւի քաղաքականությունը Հայաստանի հարցում բացարձակ փակուղային ճանապարհ է, հոյակապ գիտեն Բաքվում: Այնտեղ նաեւ գիտեն այն մասին, որ կարող է սպառվել ոչ թե ադրբեջանական ժողովրդի համբերությունը , որի համար, մեծ հաշվով, միեւնույն է, այլ միջազգային հանրության համբերությունը: Իլհամ Ալիեւի հույսերը նավթատարից սպասվող քաղաքական դիվիդենդների վրա չեն կարող դառնալ այն մահակը, որով կարելի է «զսպել» ղարաբաղցի հայերին: Դիվիդենդներն էլ, մեղմ ասած, ավելի շուտ նման են սապոնի պղպջակների, քանի որ, ըստ ամերիկացի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի արժեքն ուղղակիորեն կախված է Ղազախստանից: Այսինքն, եթե հանկարծ վաղը Նուրսուլթան Նազարբաեւը որոշի, որ նրան անպայման չէ Ադրբեջանին աջակցել, նա պարզապես կպտտի ծորակը: Եւ վերջ Ալիեւի նավթադոլարների հոսքին: Իսկ եթե դրան ավելացնենք նավթի գների անկումը, ապա Ադրբեջանի գործերը շատ ծանր կլինեն: Կասպիցի նավթը կազմում է համաշխարհային պաշարի 3 տոկոսը, իսկ Մերձավոր Արեւելքում գտնվում է 63 տոկոսը: Սովորական հաշվարկ. Ադրբեջանը չի կարող ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից լուրջ ընկալվել` որպես ածխաջրածնի հիմնական մատակարար: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրի քաղաքական ազդեցությունը գտնվում է ուղղակի կախվածության մեջ այդ 3 տոկոսից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---