Կիրագործվի արդյո՞ք երկրորդ «դարի պայմանագիրը» մինչեւ 2010 թվականը

ԿԱԹԲ-ի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ Հայաստանի ծրագրերն իրագործելու համար հարկավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ծրագրի իրականացումը հետաձգելում շահագրգիռ այլ երկրների դիվանագիտական ջանքերը

Փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրվել է երկրորդ «դարի պայմանագիրը»` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) երկաթուղու շինարարության մասին: Իրադարձությունն այնքան նշանակալից է, որ պայմանագիրը կնքելու համար Վրաստան ժամանեցին Թուրքիայի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը: Պատմությունը կրկնվում է` 1999 թվականին Հեյդար Ալիեւը, Էդուարդ Շեւարնաձեն եւ Սուլեյման Դեմիրելը Ստամբուլում ԱՄՆ աջակցությամբ միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին կասպյան նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով տեղափոխելու մասին:
PanARMENIAN.Net - Մի քանի ամիս անց, 1999 թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող նավթամուղի շինարարության պայմանագրի կնքման արարողությունը: ԲԹՋ-ն արդեն գործում է, հերթը` ԿԱԹԲ-ինն է: Որ դա առաջին հերթին զուտ քաղաքական, իսկ հետո արդեն տնտեսական նախագիծ է, բազմիցս է ասվել: Սակայն, ցավոք, Հայաստանը չի կարող փոխել գոյություն ունեցող իրողությունները` եթե ամեն ինչ ընթանա թուրք-վրացական պլանով, ապա երկրի ամբողջական մեկուսացումը սարերի ետեւում չէ, իսկ ավելի ճիշտ, այն լիովին կհաստատվի 2010 թվականին, երբ ենթադրվում է թողնել առաջին գնացքները: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, Հայաստանին շատ է մտահոգում Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, սակայն տվյալ իրավիճակում «մենք ոչինչ չենք կարող անել, բացի բարեմաղթանքներ ասելուց»: Իրոք, ինչ-որ բան հնարավոր է անել միայն հրաժարվելով սեփական արժեքներից` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ ԼՂՀ անկախությունից: Հենց դա է մեզանից ակնկալում թուրք-ադրբեջանական դաշինքը: Վրաստանի հետ ամեն ինչ պարզ է` եթե հարկ լինի նա վաղն եւետ կանցնի մյուս կողմը, եւ նույն նախանձելի «ոգեւորությամբ» կպաշտպանի Հայաստանիով անցնող երկաթուղու նախագիծը:

Մինչդեռ, ելք կա, եւ կախված է այն ԱՄՆ դիրքորոշումից, որին բոլորովին պետք չէ լրացուցիչ անկայուն տարածաշրջան: Աֆղանստանից եւ Իրաքից հետո, Ամերիկան հազիվ թե ցանկանա եւս մեկ գլխացավանք ունենալ Հարավային Կովկասում, եթե հաշվի առնենք, որ նույնիսկ էներգառեսուրսների տեսակետից Ադրբեջանը բավարար ռազմավարական հետաքրքրություն չի ներկայացնում: Կասպից տարածաշրջանում կենտրոնացած է նավթի համաշխարհային պաշարների շուրջ 5 տոկոսը եւ գազի 4 տոկոսը: Մերձավոր Արեւելքում ողջ նավթի 65 տոկոսն է եւ գազի 34 տոկոսը: Բնական է, որ Կասպիի գազանավթային պաշարները հազիվ թե կազմեն առաջատար համաշխարհային տերությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի, էներգետիկ անվտանգության հիմքը: Սակայն որպես լրացուցիչ պաշար կարող են իրենց դերը խաղալ: Այդ կապակցությամբ ավելորդ չէ հիշատակել նաեւ Հայաստանի ուրանի պաշարները, որոնք կարող են հակակշիռ ծառայել ծծմբաջրածնային հումքին` որպես ԱԷԿ-ի համար հնարավոր վառելիքի պաշար, որոնք միեւնույն է կառուցվելու են էժանության պատճառով:

Սակայն այդ եւ ԿԱԹԲ կառուցումը կասեցնելու Հայաստանի մյուս պլանների իրագործման համար հարկավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ծրագրի իրականացումը հետաձգելում շահագրգիռ այլ երկրների դիվանագիտական ջանքերը: Իսկ այդպիսի երկրներ միշտ կգտնվեն` պետք չէ կարծել, որ աշխարհն ապրում է միայն ադրբեջանա-թրքական համագործակցությամբ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, ծրագիրը դժվար իրագործելի է: «Երկաթուղու առանձին հատվածներ անցնելու են դժվար անցանելի վայրերով: Հեշտ չի լինելու լուծել նաեւ ֆինանսավորման հարցերը, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելեց ցանկացած մասնակցություն նախագծի ֆինանսավորմանը: Հայաստանը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ նման արգելքի միանա նաեւ Եվրամիությունը»,-գտնում է Հովհաննիսյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---