Հայաստանում հեղափոխություն չստացվեց

Հեղափոխությունը չկայացավ այն պարզ պատճառով, որ վերջին պահին հանրության առողջ մասը հիշեց, որ կա ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ անբարյացակամ տարածաշրջան

Հայաստանում, ինչու չէ ողջ հետխորհրդային տարածքում, ցանկացած ընտրություն աշխարհի վերջն է: Բոլորը դժգոհ են, բոլորը միմյանց են մեղադրում բոլոր մահացու մեղքերում եւ երբեք` իրենք իրենց: Սակայն Հայաստանում մայիսի 12-ին կայացած ընտրությունները փոքր բացառություն եղան այդ շարքում: Միջազգային դիտորդների եզրակացությունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի զգուշավոր գնահատականը սառը ցնցուղի ազդեցություն ունեցան պարտված ընդդիմության համար:
PanARMENIAN.Net - «Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին: Նախորդ ընտրությունների համեմատ մայիսի 12-ի ընտրությունները համապատասխանում էին միջազգային ժողովրդավարական չափանիշներին»«-Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորադական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Տինսգաարդը: Իրոք, ընտրություններն անցան հանգիստ եւ խաղաղ իրավիճակում եւ, ամենակարեւորը, նվազագույն խախտումներով: Առանց դրա ուղղակի չէր ստացվի: Ինչպես ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն, իդեալական ընտրություններ ոչ մի տեղ չեն լինում: Ճիշտ է, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են խախտումներն ազդում վերջնական արդյունքների վրա: Հայաստանում այդ խախտումները, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի էին, արդյունքների վրա չեն ազդել: Մի խոսքով, հեղափոխություն Հայաստանում չստացվեց: Հեղափոխությունը չկայացավ այն պարզ պատճառով, որ վերջին պահին հանրության առողջ մասը հիշեց, որ կա ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ անբարյացակամ տարածաշրջան: Նման աշխարհաքաղաքական շրջապատում ռիսկի դիմելը վտանգում է պետականությունը:

Ինչ վերաբերում է առաջատարների եռյակին, ապա այն հաղթել է միանշանակ: Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը վստահորեն հավաքեցին իրենց քվեները: Միանգամայն բացատրելի է նաեւ երկու չափավոր ընդդիմադիր կուսակցությունների` «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» ներկայությունը:

Ընտրություններն ավարտվեցին, իսկ այժմ Հայաստանը կանգնած է մեկ այլ ոչ պակաս կարեւոր քայլի առջեւ` նախարարների նշանակում եւ պաշտոնների բաշխում խորհրդարանում: Թե որքանով է հավանական կոալիցիայի կազմավորումը երրորդ գումարման խորհրդարանի նմանությամբ, մենք կիմանանք որոշ ժամանակ անց: Սակայն արդեն իսկ մի շարք քաղաքական գործիչներ խոսում են երկրորդ նման միավորման աննպատակահարմարության մասին: «Մեզ հարկավոր չէ խորհրդանշական կոալիցիա, որը կառուցողական չի լինի: Այո, մենք երկար ճանապարհ ենք անցել Հանրապետական կուսակցության հետ եւ չենք բացառում համագործակցությունը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ: Աշխարհում կա միակուսակցական կառավարության փորձ եւ հավանական է, որ Հայաստանում էլ այդպես լինի: Միակուսակցական կառավարությունն իր թերի եւ լավ կողմերն ունի: Բանն այն է, որ երկրում կատարված ամեն ինչի համար պատասխանատու է լինում մեկ քաղաքական ուժ: Իսկ թե որքանով դա նրան կհաջողվի դժվար է ասել»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Կուսակցությունը 16 մանդատ կունենա եւ դա այնքան էլ քիչ չէ, եթե նրան միանան մեծամասնական ցուցակներով անցած անկուսակցական պատգամավորները կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամները: «Բարգավաճ Հայաստանը» մեծամասնականով անցած պատգամավորների հետ միասին ունի 20 մանդատ եւ դա այնքան էլ շատ չէ:

ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով, կուսակցությունը տրամադրված է համագործակցել բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ: «Խորհրդարանական կոալիցիայի ստեղծումն ինքնանպատակ չէ: Մենք արդեն ունենք «Օրինաց երկրի» հետ կոալիցիայի ցավալի փորձը, որը մենք չէինք ցանկանա կրկնել: ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը երկրում, եթե ձեւավորվի միակուսակցական կառավարություն»,-գտնում են ՀՀԿ-ում: Ի դեպ, միակուսակցական կառավարությունում ոչ մի վատ բան չկա: Այնպես որ մնում է սպասել հունիսի 7-ին, երբ կկայանա ՀՀ ԱԺ 4-րդ գումարման նիստը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---