Իլհամ Ալիեւը բարկանում է, նշանակում է` նա սխալ է

Ադբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ կտրուկ հայտարարություններ է անում, որոնք կասկածի տակ են դնում իրականությունը ճգրիտ ընկալելու նրա ունակությունը, սակայն «Մինսկի խմբի հեռացումը» ինչ-որ նոր բան է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս այցը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախկիններից. մաքոքային դիվանագիտոթյունը դեռեւս ետ է պահում Ադրբեջանին պատերազմելու գայթակղությունից: Սակայն, չնայած այդ ամենին, Բաքվում շարունակում են մոլորեցնել սեփական բնակչությանը եւ դրա վառ օրինակ է հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի վերջին հայտարարությունը, ով «միջնորդների այցելությունից ոչ մի լավ բան չի սպասում Ադրբեջանի համար»:
PanARMENIAN.Net - «Նովոստի-Ազերբայջանին» մեկնաբանելով համանախագահների այցելությունը` նա հայտարարել է. «Եթե նրանք նոր առաջարկություններ ունենային, նրանք վաղուց մեզ կներկայացնեին դրանք: Իսկ դեռեւս նրանք փորձում են Ադրբեջանին ներկայացնել կարգավորման ծրագիրը` հայերին ադրբեջանական տարածքի մի մասի հանձնման հաշվին»:

Գնահատական տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որը նա կատարել էր անցյալ ուրբաթ, որում պետության ղեկավարը կոնկրետ ժամկետ է դրել, որից հետո խոստացել է վերանայել Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում, Վ. Գուլուզադեն հայտարարեց. «Իլհամ Ալիեւը փաստորեն զգուշացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ասել է նրանց. «Ես ձեզ կհեռացնեմ»: Կարող եք հենց այդպես էլ գրել: Այդ բառերով է նա հայտնել իր դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Մինչեւ 2008 թվականի վերջը նախագահը ցանկանում է համանախագահներից խելքին մոտ պատասխան լսել հարցի խաղաղ կարգավորման հնարավորության մասին, որից հետո կորոշվի` ինչպիսի միջազգային կազմակերպությանը Ադբեջանը կվստահի միջնորդական առաքելությունը խաղաղապահ գործընթացն առաջ մղելու համար:
Նրա խոսքը չի նշանակում, որ այս տարվա վերջում պատերազմ է սկսվելու բռնազավթված հողերի ազատագրման համար, չնայած քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը այդ խոսքերը յուրովի կմեկնաբանի. հայերը` մի ձեւ, ռուսները` այլ»:

Ադբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ կտրուկ հայտարարություններ է անում, որոնք կասկածի տակ են դնում իրականությունը ճգրիտ ընկալելու նրա ունակությունը, սակայն «Մինսկի խմբի հեռացումը» ինչ-որ նոր բան է: Դատելով ամենից` նավթադոլարների հոսքը, Թուրքիայի աջակցությունը եւ Եվրոպայի շահագրգռվածությունը գազով «համոզել են» նրան սեփական ուժի մեջ: ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները անլուրջ են եւ ծիծաղելի է մեկնաբանել դրանք:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հակամարտության կարգավորման հարցով փաստաթուղթ է ներկայացված, որը պետք է ընդունելի լինի կողմերի համար: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահները բավական ուշադիր են ուսումնասիրում ներկայացված փաստաթուղթը: «Մենք եղել ենք Բաքվում, որտեղ հանդիպել ենք Ադրբեջանի նախագահին, ում հետ քննարկել ենք արտգործնախարարի միջոցով փոխանցված փաստաթուղթը, այսօր Երեւանում մենք հանդիպել ենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հետ եւս քննարկել ենք փաստաթղթի հարցերը: Մենք նաեւ մտադիր ենք լինել Ստեփանակերտում, որպեսզի ավելի ստույգ հասկանանք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, իսկ ապա կմեկնենք Բաքու: Այսօր հակամարտության կողմերը համաձայնության գալու լավ հնարավորություն ունեն»,- ընդգծել է Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ գոնե բանավոր համաձայնության հույս ունի: «Մենք հասկանում ենք, որ դա վաղը չի լինի, սակայն կարող է լինել մի քանի ամսից»,- ասել է ամերիկացի միջնորդը: Միեւնույն ժամանակ, Բրայզան նշել է, որ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը:

Իդեպ, «հեռացման» պատմությունը հիշեցնում է այն դեպքը, երբ Թուրքիան 2003 թվականին հրաժարվեց թողնել ԱՄՆ-ի զորքերը Իրաք Թուրքիայի տարածքով: Իսկ հետո նույն Անկարան, չկարողանալով քրդերի դեմ պայքարել, մեկնեց Վաշինգթոն «մեղանչելու»: Եւ եթե այսօր ԱՄՆ-ն ասում են, որ Թուրքիան չպետք է խառնվի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, ապա Իլհամ Ալիեւը ավելի լավ է հետեւի գերտերության «ցանկությանը», այլ ոչ թե սպառնա ԵԱՀԿ ՄԽ հեռացումով, որը անում է հնարավոր ամեն ինչ: Եւ իհարկե ոչ մի դեպքում չի կարելի արգելել միջազգային կազմակերպություններին մեկնել Լեռնային Ղարաբաղ, ինչպես այդ կազմակերպություններն են ճիշտ համարում, այսինքն` Երեւանով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---