Վրաստանը հավասարապես պատկանում է նրա բոլոր քաղաքացիներին, անկախ ազգությունի՞ց

Վրաստանի հայերը, որ դարեր շարունակ հսկայական ներդրում են ունեցել երկրի մշակույթի եւ արդյունաբերության մեջ, ոչնիչ չարեցին պաշտպանելու համար իրենց իրավունքները

Վրաստանի անկախացումից եւ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման կարճատեւ շրջանից հետո, որը որդեգրել էր «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը, Թբիլիսին այդպես էլ չկարողացավ ձեւակերպել եւ իրականացնել ազգային քաղաքականության հստակ եւ հետեւողական ռազմավարություն: Այն, ինչ անում է Միխաիլ Սահակաշվիլու վարչակազմը, ավելի նման է հայ համայնքին մի փոքր հաճոյանալու, ինչն ավարտվում է ընտրություններից հետո:
PanARMENIAN.Net - Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի հայերը միշտ քվեարկում են իշխանությունների օգտին, ով էլ ընտրվելիս լինի: Ավելին, խորհրդարան անցած հայերը դառնում են Մ.Սահակաշվիլու քաղաքականության ամենանվիրյալ հետեւորդները եւ, հավանաբար, հենց այդ պատճառով է պատգամավոր Վան Բայբուրտը նշանակվել նախագահի խորհրդական: Ինչը, սակայն, ոչ մի կերպ չի անդրադառնում Վրաստանում հայերի վիճակի վրա, որոնք գնալով ավելի հաճախակի են հանդիպում անթաքույց վրացական շովինիզմի: Հատկապես դա զգացվում է կրթության ոլորտում, որտեղ հայկական դպրոցների ուսուցիչները, որոնք չեն տիրապետում վրացերենին, իրավունք չունեն աշխատել միջնակարգ դպրոցներում: Ճիշտ է, Ջավախքում այդ օրենքը դեռեւս չի կիրառվում, սակայն դա ժամանակի հարց է: Ջավախքի եւս մեկ լուրջ խնդիրը մեսխեթցի թուրքերի վերադարձն է: Ավելորդ չէ նշել, որ իրենց վրացիները մեսխեթցիներին իսլամ ընդունած վրացիներ են անվանում: Սակայն խնդիրը շատ սուր է դրված, եւ դա շատ լավ են հասկանում Թբիլիսիում:

«Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստանում հայերի կոմպակտ բնակության վայրեր հղի են հեռուն գնացող բացասական հետեւանքներով, առաջին հերթին, հենց Թբիլիսիի համար: Ես ինչպես 10 տարի առաջ, այժմ էլ համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի պահանջը` մեսխեթցիներին Վրաստան վերադարձնելու մասին, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Սակայն, ցավոք, մեզ վրա ճնշում են գործադրելու այդ հարցում»,-գտնում է վրաց փորձագետ Գիորգի Գովսաձեն: Ջավախքի բնակչությունը դեռեւս մի քանի տարի առաջ լրջորեն պատրատսվում էր մեսխեթների հնարավոր վերադարձին: Ըստ Ախալցիխեի հայ համայնքի ներկայացուցիչ Լյուդվիգ Պետրոսյանի, բախումներն անխուսափելի կլինեին եւ տարածաշրջանը կարող էր հայտնվել ազգամիջյան պառակտման եզրին: Սակայն վրաց իշխանությունները դեռեւս թույլ չեն տալիս մեսխերին բնակվել Սամցխե Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայաբնակ շրջաններում: Վերջինում, ի դեպ, մեծամասնությունը ադրբեջանցիներ են, սակայն նրանք էլ են դեմ մեսխեթցիների վերադարձին:

Մինչդեռ, ըստ ՀՅԴ Բյուրոի անդամ Հրանտ Մարգարյանի, հայկական պետությունը պետք է գործնականում օգտագործի իր հնարավորությունները միջազգային առումով Ջավախքի համար ինքնավարության հասնելու նպատալով: «ՀՅԴ-ն սատարում է ջավախահայերի պայքարին հանուն Վրաստանի կազմում ինքնավարության հաստատման: Մեր բարի կամեցողությունն ու տակտը այդ հարցում հանդիպում է լռության պատի` Թբիլիսիի եւ միջազգային հանրության կողմից: Հենց այդ պատճառով էլ ժամանակն է նոր ուժով սկսել պայքարն ինքնորոշման համար»,-ընդգծել է Մարգարյանը: Նման հայտարարություններ առաջին անգամը չէ, որ հնչում են, սակայն դրանք մնում են զուտ հայտարարություն: Վրաստանի եւ Հայաստանի լռությունն այդ հարցում կարելի է հասկանալ` Թբիլիսիին թվում է, թե նա կստանա երկրորդ Ղարաբաղ, Հայաստանն էլ չի ցանկանում զրկվել միակ ելքից դեպի աշխարհ, որն անցնում է Վրաստանով: Գուցե հենց դրանով է բացատրվում հայկական իշխանությունների եւ եկեղեցու դիրքորոշումը Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցիների յուրացման առիթով: Վրաստանի հայ համայնքը եւ, մասնավորապես, Ջավախքի հասարակական կազմակերպությունները Հայաստանին մեղադրում են նրանում, որ Վրաստանում հայերի իրավունքները ոտնահարվում են: Գուցե, ինչ-որ տեղ նրանք իրավացի են: Սակայն կա մեկ այլ պետության ներքին գործերին չմիջամտելու հասկացություն: Իսկ սա հենց այդ դեպքն է: Ցանկացած դեպքում նման տիպի հարցերում մեղավոր են երկու կողմերը: Վրաստանի հայերը, որ դարեր շարունակ հսկայական ներդրում են ունեցել երկրի մշակույթի եւ արդյունաբերության մեջ, ոչնիչ չարեցին պաշտպանելու համար իրենց իրավունքները:

Նորաշենի եւ Խոջիվանքի համար պետք էր պայքարել այն ժամանակ, երբ սկսեցին դուրս գալ վրաց պատմաբան Բոնդո Արվելաձեի գրքերն այն մասին, որ «ոչ թե վրացիներն են յուրացրել հայկական եկեղեցիները, այլ հակառակը»: Կամ այն ժամանակ, երբ Վրաստանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում հայերի մասին խոսվում է գրեթե ինչպես վրաց ազգի թշնամիների մասին: Համայնքը լռում էր, վրաց պատմաբաններին հակահարված էին տալիս Հայաստանի գիտնականները:

Վերադառնալով Ջավախքի իրավիճակին` նշենք, որ տարածաշրջանի հայերը գտնում են, որ վրացական կառավարությունը գաղտնի պլաններ ունի հայկական տարածաշրջանի բնակչության խտությունը նվազեցնել ասիմիլյացիայի կամ հայերի դուրս մղման ճանապարհով: Թեեւ նախագահ Սահակաշվիլին Ջավախք այցելելիս ասում է այն մասին, որ Վրաստանը հավասարապես պատկանում է նրա բոլոր քաղաքացիներին, անկախ ազգությունից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---