Ժողովրդավարությունն Ադրբեջանում չի դիմանում նավթի ճնշմանը

Ադրբեջանում կայացած քվեարկությունում Ալիեւի վեց մրցակիցները ընդամենը «նվագակցողներ էին», որ անհրաժեշտ էին ընտրություններն ընտրություն համարելու համար

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում, որ արեւմտյան ԶԼՄ-ները դիպուկ անվանեցին հանրաքվե, բարեհաջող ավարտվեցին: Իլհամ Ալիեւը հավաքեց ձայների մոտ 90 տոկոսը, մրցակիցները ճանաչեցին իրենց պարտությունը եւ նույնիսկ շնորհավորեցին նորընտիր նախագահին: Ճիշտ է, Ի.Ալիեւը 2003-ին իշխանության եկավ ընտրությունների միջոցով, որ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ օրինականացրեցին ընտանեկան դինաստիան, որի սկիզբը դրեց Հեյդար Ալիեւը` խորհրդային ղեկավար, որը կարողացավ իշխանական համակարգում մնալ ԽՍՀՄ փլուզումից հետո: Փաստորեն ադրբեջանցիներին ընտրության հնարավորություն չէին թողել, եթե այդպիսին ընդհանրապես կար:
PanARMENIAN.Net - Մի կողմ դնենք «կայուն Ադրբեջանում ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների մասին» միջազգային դիտորդների զեկույցներն ու գնահատականները: Ընդհանուր դրական արձագանքը չի կարող չմտահոգել: Փաստորեն միջազգային հանրությունը ճանաչել է նավթի գերակայությունը ժողովրդավարության հանդեպ, ինչպես դա գրեթե միշտ է լինում, առաջ տանելով ուժեղի եւ հարուստի իրավունքը: Ադրբեջանում կայացած քվեարկությունում Ալիեւի վեց մրցակիցները ընդամենը «նվագակցողների էին», որ անհրաժեշտ էին ընտրություններն ընտրություններ համարելու համար: Հայաստանն այս դեպքում չէր կարող նման բան առաջարկել, ուստի եւ մեր ընտրություններն անցան այնպես, ինչպես անցան: Սակայն խոսքը դրա մասին չէ: Ադրբեջանի իշխանությունների միակ խնդիրը ընտրողներին ընտրատեղամասեր հասցնելն էր, ինչն էլ նրանք հաջողությամբ իրագործեցին: Ընտրական աժիոտաժ չեղավ եւ ամեն ինչ հանգիստ անցավ, բավականին մոտ եվրոպական կարգին: Սակայն չգիտես ինչու հենց եվրոպացի դիտորդները «չնկատեցին», որ առաջատար ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին ընտրությունները: Ստացվում է, որ Ադրբեջանում ընդդիմություն էլ չկա: Հավանաբար, այդպես էլ կա` բռանպետության պայմաններում ընդդիմությանը լավագույն դեպքում թույլ են տալիս փոքր պիկետ կազմակերպել, որից հետո արդեն ոչ ոք չի մտածում իշխանություններին դիմադրելու մասին:

Ինչպես հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ, ընդդիմությունը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, գրանցել էր օրենքի լուրջ խախտումներ քվեարկության ընթացքում: Այս մասին ասվում է Ընդդիմության համագործակցության կենտրոնի`ԸՀԿ հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները հետեւել են ընտրությունների ընթացքին երկրի տարբեր շրջաններում: ԸՀԿ-ին անդամակցում են Ադրբեջանի ժողովրդական ճակատը, «Մուսավաթը», «Քաղաքացիներն ու զարգացումը», Ազատական կուսակցությունն ու «Հանուն Ադրբեջանի» հասարակական համաժողովը, որոնք բոյկոտեցին ընտրությունները:

Մասնավորապես, ինչպես նշվեց ԸՀԿ-ի հաղորդագրության մեջ, որոշ ընտրատեղամասերում քվերակությունից առաջ քվեարկության թերթիկները չեն հաշվարկվել դիտորդների ներկայությամբ: Մի շարք դեպքերում որոշ քվեատուփեր չեն համապատասխենլ չափանիշներին, ինչը թույլ էր տալիս լցոնումներ անել: Դեվեչինի եւ Սուրախանի շրջաններում օգտագործվել է «կարուսելի» մեթոդը, այսինքն նույն անձը մասնակցել է քվերակության մի քանի անգամ տաբեր ընտրատեղամասերում: Այս մեթոդը ակտիվորեն կիրառվել է կեսօրից հետո, որպեսզի մինչեւ 15:00-ն զեկուցվի քվեարկողների 50 տոկոսանոց մասնակցության մասին, գտնում են ԸՀԿ-ի դիտորները: Ըստ պաշտոնական տվյալների, 15:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են շուրջ 53,1 տոկոս ընտրողները: Շրջանների մեծ մասում ընտրողներին գործադիր կառույցների հսկողությամբ ավտոբուսներով եւ տաքսիներով բերում էին տեղամասեր: Բաքվում փակ էին «Շարգ» եւ «Բոլուղ» խոշոր առեւտրի կենտրոնները, վաճառողներին ստիպում էին գնալ քվեարկության: Նույնը կատարվում էր նաեւ Գյանջայի տոնավաճառում եւ այլ առեւտրի կենտրոններում:

«Հեյդար Ալիեւի դարաշրջանում Ադրբեջանի բյուջեն կազմում էր շուրջ 1 մլրդ դոլար, այժմ` 10 մլրդ, սակայն բոլոր նավթադոլարները գնում են Ալիեւների ընտանիքի ախորժակի բավարարմանն ու տնտեսական առաջընթացի տպավորություն ստեղծող նախագծերի վրա: 10 տարի առաջ հեռուստաալիքներն ամեն օր ընդդիմադիրների էին հրավիրում, հինգ տարի առաջ` մի քանի ամիսը մեկ, այժմ` ընդհանրապեռս չեն հրավիրում: 10 տարի առաջ լրագրողի վրա հարձակումը լուրջ իրադարձություն էր, այսօր լրագրողներին բանտ են նետում իրենց հոդվածների համար, վերջին տարիներին լրագրողներին սպանում են, կալանում եւ ծեծի են ենթարկում»,-ասում է Իսա Ղամբարը, խորհրդարանի նախկին խոսնակը, որը 2003-ին նախագահի մրցակիցն էր ընտրություններում եւ, ըստ պաշտոնական տվյալների, խլեց նրանից ձայների 12 տոկոսը:

Կրճատվել է ազդեցիկ տնտեսական խմբերի թիվը, աճել է կաշառակերությունը: Transperancy International-ի վարկանիշով Ադրբեջանը զբաղեցնում է 158-րդ տեղը, ետ մնալով հարեւաններից` Վրաստանից` 67-րդ տեղ եւ Հայաստանից` 109-րդ տեղ: Սակայն դա էլ ամբողջը չէ: Ամեն օր ադրբեջանական ԶԼՄ-ների լրահոսները լի են հետեւյալ վերնագրերով` «Կախվել է...», «Սպանել է...», «Ինքնասպան է եղել...», էլ չասած թրաֆիկինգի ու թմրանյութերի վաճառքի հարյուրավոր դեպքերի մասին:

Գովաբանվող ադրբեջանական տնտեսությունը լիովին կախված է հում նավթից, որն այս տարի կազմել է ազգային արտահանման 97 տոկոսը: Նավթային հարստությունների բաշխում տեղի չի ունենում, ամեն ինչ մնում է Ալիեւների կլանում, իսկ ժողովրդավարական բարեփոխումների մասին Ադրբեջանում ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Ինչեւէ, Ադրբեջանը եւս հինգ տարով դատապարտված է այդ կլանի կառավարմանը, իսկ հետո..Իսկ հետո նախագահ կարող է դառնալ կլանից էլի որեւէ մեկը, օրինակ, Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբանը, իսկ հետո` նրա որդի Հեյդար Երկրորդը: Ճիշտ է, այս ամենն հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե 10 տարի առաջ Ադրբեջանում նավթ մնա:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---