Եվրոպան ցանկանում է տնտեսության եւ ֆինանսների բնագավառում ձերբազատվել ԱՄՆ թելադրանքից

Ամեն ինչում մեղավոր է ԱՄՆ-ն` հենց այս մեղադրանքն է կանգնած Նիկոլյա Սարկոզիի եւ ռուսական նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձրագոչ հայտարարությունների հետեւում

Գլոբալ ֆինանսական ճգնաժամի առջեւ նախկին դաշնակիցներն ավելի ու ավելի բարձր են հայտարարում խնդիրները ինքնուրույն լուծելու իրենց իրավունքի մասին, իսկ այդ խնդիրները ծագել էին հիփոթեքային վարկավորման ոլորտում ԱՄՆ ոչ հեռատեսական քաղաքականության հետեւանքով, ինչը հետագայում անդրադարձավ բանկային գործողությունների բոլոր մյուս ոլորտների վրա: Դեռեւս այս տարվա սկզբին ԱՄՆ խոշորագույն բանկերը սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ հիփոթեքային հատկացումները չեն վերադարձվում: Բայց նրանց ոչ ոք չլսեց, ինչն էլ դարձավ ճգնաժամի պատճառ: Եվրամիությունն անհապաղ որոշեց ի փրկություն ֆինանսական եւ բանկային կառույցի` համաշխարհային գագաթաժողով անցկացնել ընդլայնված G-8 ձեւաչափով` Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ ՀԱՀ մասնակցությամբ:
PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզիի խոսքերով, գագաթաժողովն արժե անցկացնել Նյու-Յորքում, այսինքն` այնտեղ, որտեղ «ամեն ինչ սկսվեց»: Փաստորեն, ԵՄ պատրաստվում է վերանայել 1944թ. Բրետտոն-Վուդյան համաձայնությունները, որոնք սկիզբ դրեցին ներկայիս մետաղադրամային համակարգին եւ հանգեցրին ՄԴՖ եւ ՀԲ ստեղծմանը` որպես թույլ եւ աղքատ երկրների վրա ազդելու ամերիկյան գործիքներ:

Փորձագետներրի կարծիքով, ելնելով այն փորձից, թե ինչպես էր պատրաստվում Բրետտոն-Վուդսը, կարելի է ասել, որ երկրորդ Բրետտոն-Վուդս չի լինի: Նախ, Բրետտոն-Վուդսը պատրաստվում էր երկար ժամանակ եւ նստաշրջանը տեւեց գրեթե մի ամիս (1944թ. հուլիսի 1-22): Մինչդեռ գագաթաժողովի մասնակիցներն այդքան ժամանակ չունեն: Երկրորդը, Բրետտոն-Վուդյան համաժողովը անցկացվում էր ՄԱԿ-ի շրջանակներում եւ անգամ ձեւականորեն անվանվում էր ՄԱԿ-ի մետաղադրամային եւ ֆինանսական համաժողով: Գագաթաժողովը անցկացվելու է մակյան շրջանակներից դուրս: Երրորդը, մասնակիցների կազմը. Բրետտոն-Վուդսում նստաշրջանին մասնակցում էին 44 երկրների փորձագետներ, որոնց որոշումներն այն ժամանակ իրենց կառավարությունների համար պարտադիր չէին: Բայց 1944 եւ 2008 թվականների միջեւ գլխավոր տարբերությունը իրադրությունն է Միացյալ Նահանգներում: 1944թ. ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհի անժխտելի առաջատարն էր: Բայց այսօր դա բոլորովին այդպես չէ: Ստեղծված իրադրության մեջ ԱՄՆ-ն պայքարելու է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ, եթե ոչ` ողջ ԵՄ-ի: Եւ թե ով կհաղթի այդ պայքարում` դժվար է ասել:

Գագաթաժողով հրավիրելու առաջարկը պատկանում էր ԱՄՆ նախագահին, բայց նախաձեռնությունն առայժմ Եվրոպայի կողմն է: Վաշինգտոնի միջազգային տնտեսության Պետերսոնյան ինստիտուտի տնօրեն Ֆրեդ Բերգստենի խոսքերով, ի տարբերություն ԱՄՆ-ի` Եվրոպան ապրանքարտադրության ազգայնացման մեծ փորձ ունի: Դրանով սկսում են զբաղվել, երբ իշխանության են գալիս լեյբորիստները` Անգլիայում, սոցիալիստները` Ֆրանսիայում, սոցիալ-դեմոկրատները` Գերմանիայում: Ներկայիս ֆինանսական ճգնաժամի ազդեցության ներքո նրանց նկատմամբ հետաքրքրություն է առաջացել եւ Ատլանտիկայից անդին: Պրինստոնյան համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Մորավչիկը գտնում է, որ «եվրոպական օրինակին հետեւելը կարող է եւ տեղական քաղաքական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգներում: Ամերիկացիները` հատկապես պահպանողականները, Եվրոպան գերկարգավորված են համարում, ուստիեւ` եվրոսկլերոզով հիվանդ, ինչը խոչընդոտում է տնտեսության արագ աճին: Ներկայիս ճգնաժամը կարող է փոփոխել նման տեսակետները եւ հարգանք սերմանել ինչպես Եվրոպայի, այնպես էլ կարգավորման մեթոդի հանդեպ»:

G-8 հանդիպման շրջանակները «զարգացող երկրների», եւ մասնավորապես Չինաստանի եւ Հնդկաստանի հաշվին ընդլայնելու իր առաջարկով Բուշն առաջին հերթին գործընթացից հանեց ՄԱԿ-ը: G-8 հանդիպումը, որտեղ ԱՄՆ-ն փոքրամասնություն է կազմում, փոխելով ավելի լայն ձեւաչափով` Բուշը փորձեց եվրոպացիների ձեռքից խլել ղեկը` արդարանալով ճգնաժամի գլոբալ բնույթով: «Քանի որ աշխարհը դեռեւս երբեք այսքան փոխկախվածության մեջ չի եղել, նյութապես անհրաժեշտ է, որպեսզի մենք միասին աշխատենք, քանի որ ճգնաժամը խոցել է մեզ բոլորիս: Գագաթաժողովի հաջողության համար մենք պետք է ողջունենք լավ մտահղացումներն ամբողջ աշխարհից»,- ասել է ԱՄՆ նախագահը: Սարկոզին իր հերթին ասում էր. «Մեզ մեծ հնարավորություն է ընձեռվել` վերջ դնելու անցյալի ատելի փորձին, որը հանգեցրեց ներկայիս ճգնաժամին: Մենք չենք կարող շարունակել նախկին ճանապարհը: Հակառակ դեպքում կառաջանան նույն այն խնդիրները, որոնք կհրահրեն նույն աղետը»:

Այդ միջոցին ֆրանսիական բանկերի բաժնետոմսերն ու նավթի գինը բարձրացել է եվրոպական շուկաների բացման պայմաններում: Մոսկվայում շուկաները բացվել են հիմնական ինդեքսների` ավելի քան 3% բարձրացմամբ:

Եվրոպական շուկաների ընդհանուր բարձրացումը կապված է ամերիկյան եւ ասիական շուկաների լավատեսության հետ, վերջիններս, չնայած նստաշրջանի զուսպ ավարտին, թերեւս դրական են տրամադրված: Պատճառը` ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի ղեկավար Բենա Բերնանկեի հայտարարությունը. երկուշաբթի օրը նա խոսում էր Միացյալ Նահանգների ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար միջոցների եւս մեկ փաթեթի ընդունման հնարավորության մասին: Բայց, Սարկոզիի կարծիքով, Եվրամիությունը պետք է մի ձայնով խոսի, եթե ցանկանում է հետագայում էլ ակտիվ դեր խաղալ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերի լուծման գործում: «Եվրոպան պետք է պնդի համաշխարհային կապիտալիստական համակարգի բարեփոխման գաղափարը. չէ՞ որ այն, ինչը կատարվեց վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում, նահանջ է կապիտալիզմի արժեքներից, բայց ոչ` հրաժարում շուկայական տնտեսությունից»,- հայտնել է նա:

Մի խոսքով, ամեն ինչում մեղավոր է ԱՄՆ-ն. հենց այս մեղադրանքն է կանգնած Նիկոլյա Սարկոզիի եւ ռուսական նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձրագոչ հայտարարությունների հետեւում: «Ֆինանսական ճգնաժամը ոչ մեկին չի շրջանցել, մենք մեծ կորուստներ ենք կրել: Ճիշտ է, Ռուսաստանը փորձում է դրանից դուրս գալ նվազագույն կորուստներով: Մի 15 տարի առաջ հնարավոր է` մենք չբախվեինք ճգնաժամին: Բայց գլոբալիզացումը եւ բաց տնտեսությունն արեցին իրենց գործը, եւ այժմ բոլորը հատուցում են այն կոպիտ սխալները, որ թույլ են տվել մի շարք պետություններ եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ն: Բայց ես կարծում եմ, որ մենք դուրս կգանք ստեղծված իրադրությունից»,- ասել է Մեդվեդեւը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---