Փուչի՞կ, թե՝ հնարավորություն

Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին

30 նոյեմբերի 2017
Փուչի՞կ, թե՝ հնարավորություն
Բիթքոինի (Bitcoin)՝ աշխարհում ամենաառաջին և ամենահայտնի կրիպտոարժույթի (որի մասին մանրամասն կարող եք կարդալ Վիքիպեդիայում) փոխարժեքը տարեսկզբից աճել է մոտ 10 անգամ: Եթե 2017-ի հունվարին 1 բիթքոինի արժեքը դեռ 1000 ԱՄՆ դոլար էր, այսօր այն գերազանցել է 10.000 դոլարը:

«Մի բաժակ ջուր» տվողները շատանում են

Տղա-աղջիկ խախտված հարաբերակցությունը Երևանում և մարզերում

15 նոյեմբերի 2017
«Մի բաժակ ջուր» տվողները շատանում են
2017 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա: 17.169 ծնունդներից 9006-ը տղա է եղել, 8163-ը՝ աղջիկ:

#ԳործԿա՞, թե` չկա, այս է խնդիրը

Մասնագետները՝ ՀՀ աշխատաշուկայի իրական պատկերի մասին

11 նոյեմբերի 2017
#ԳործԿա՞, թե` չկա, այս է խնդիրը
Վերջին շրջանում հայաստանյան սոցցանցային տիրույթում, մասնավորապես՝ Facebook-ում, լայն տարածում են գտել #ԳործԿա հաշթեգով ուղեկցվող գրառումները՝ լինեն դա աշխատանքային հայտարարություններ, թե ուղղակի թեմայի հետ առնչվող կարծիքներ: Սակայն օգտատերերի մի մասն էլ համաձայն չէ այն պնդման հետ, որ Հայաստանում «գործ կա», այդպիսով հայտնվել է նաև #ԳործՉկա հաշթեգը, որով ուղեկցվում են ՀՀ աշխատաշուկայի հեռանկարային լինելու մտքին թերահավատորեն մոտեցողների գրառումները:

Պետսահման չճանաչող կենդանին

Հայաստանի 9 ընձառյուծն ու դրանց մշտական միգրացիան

8 նոյեմբերի 2017
Պետսահման չճանաչող կենդանին
2005 թվականին Հայաստանի հարավում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է արձանագրում է, ինչը, տասնամյակների ընդմիջումից հետո, Հայաստանում կենդանատեսակի առկայության առաջին ապացույցն էր:

Երևանյան Իտալիան

Որտեղ մայրաքաղաքում փորձել համեղ պաստա

25 հոկտեմբերի 2017
Երևանյան Իտալիան
Ասում են՝ հայերն ու իտալացիները խառնվածքով շատ նման են՝ կրքոտ, կյանքը սիրող, աղմկոտ և էմոցիոնալ: Դա միակ բանը չէ, ինչ միավորում է այս երկու ազգերը: Թե՛ հայերը, թե՛ իտալացիները սիրում են իտալական պաստան: Հայաստանում վերջին տարիներին է մեծացել սերն առ այդ իտալական ավանդական կերակուր: Մեզ մոտ գրեթե ամեն սրճարանում և ռեստորանում կարելի է պատվիրել պաստա և ստանալ շատ համեղը:

Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում

Որտեղ «տժժալ» Երևանում գիշերվա 2-ից հետո

22 սեպտեմբերի 2017
Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում
Երևանն իրավամբ կարելի է հանգիստ քաղաք համարել, երբեմն նույնիսկ չափից ավելի հանգիստ: Երիտասարդները երբեմն բողոքում են, որ բացակայում է ակտիվ գիշերային կյանքը, քանի որ ժամանցային հաստատությունների մեծ մասը փակվում է կեսգիշերին, որոշ դեպքերում՝ 02:00-ին: Եվ այն մարդիկ, որոնք «պահանջում են, որ բանկետը շարունակվի», ուղղակի դա անելու տեղ չունեն:

Վտանգավոր ու վտանգված

Հայաստանի թունավոր օձերը

15 սեպտեմբերի 2017
Վտանգավոր ու վտանգված
Հայաստանում կա 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը։ Դրանք են՝ լեռնատափաստանային երևանյան իժը, հայկական իժը, գյուրզան և Դարևսկու իժը։ Դրանցից ամենավտանգավորն էլ հայկական իժն ու գյուրզան են, որոնք կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ Դարևսկու իժը վերացման շեմին է:

3 տարի ու 4 սպանված

Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև

14 սեպտեմբերի 2017
3 տարի ու 4 սպանված
Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։

Առաջ դեպի անցյալը

«Խորհրդային շունչը» պահպանած երևանյան սրճարանները

9 սեպտեմբերի 2017
Առաջ դեպի անցյալը
Երևանի դիմագիծը շատ արագ է փոփոխվում. հայտնվում են նոր շենքեր, երբեմն հնի հաշվին, ամբողջ թաղամասեր են փոխվում, նոր հաստատություններ են բացվում՝ սրճարաններ, փաբեր, ռեստորաններ: Սակայն կան Երևանում այնպիսիք, որ քաջածանոթ էին դեռ մեր ծնողներին և ժամանցի անցկացման սիրված վայրեր էին դեռ Խորհրդային Միության շրջանում: Այդ հաստատություններից մի քանիսը պահպանել են նույնիսկ իրենց նախկին անվանումներն ու արտաքին տեսքը:

Խմելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել

Ալկոթեստերի օգտագործման մասին

8 սեպտեմբերի 2017
Խմելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել
Ալկոթեստերներ արտադրող հայկական ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները և ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել: Այս առթիվ PanARMENIAN.Net-ը որոշել է անդրադառնալ հարցին, թե իրականում ալկոհոլ օգտագործելուց որքան ժամանակ անց է կարելի մեքենա վարել և արյան մեջ դրա որ քանակությունն է թույլատրելի:
---