7 բիզնես խորհուրդ Դավիթ Յանից

Յանն ասում է, որ միայն ծանր, քրտնաջան աշխատանքի վրա հիմնված հաջողությանն է հավատում

19 դեկտեմբերի 2014
7 բիզնես խորհուրդ Դավիթ Յանից
Ազգությամբ հայ Դավիթ Յանը գործարար է, ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը։ Մեծացել է ու դպրոցն ավարտել Երևանում, ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: 1989-ին Յանը միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997-ին վերանվանվել է ABBYY Software House։ Այն գործում է աշխարհի ավելի քան 8 երկրում, 130 երկրից հաճախորդների թիվը մոտ 30 մլն է։ 21 տարեկանում Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, նա նաև FineReader-ի և այլ ծրագրերի հիմնադիրն է, գրպանի առաջին համակարգչի ստեղծողը։ Ինքը՝ Յանն ասում է, որ միայն ծանր, քրտնաջան աշխատանքի վրա հիմնված հաջողությանն է հավատում: PanARMENIAN.Net-ը հավաքել է գործարարից մի քանի բիզնես խորհուրդ:

«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ում

Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը PAN Photo Agency-ի հետ համատեղ գործարկում են «Կադրային փոփոխություններ» նախագիծը

28 նոյեմբերի 2014
«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ում

Չշնչող Երևանը. Բուֆերային գոտիները քաղաքը կպաշտպանեն ավազահողմերից

Երևանի ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսն ընդամենը 852 հա է կամ 3,75%

24 նոյեմբերի 2014
Չշնչող Երևանը. Բուֆերային գոտիները քաղաքը կպաշտպանեն ավազահողմերից
1990-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 8,5%-ը, այնինչ գլխավոր հատակագծով ու միջազգային ստանդարտներով նախատեսված էր 40%։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի կամ մութ ու ցուրտ տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք։ 1995-ին քաղաքի ընդհանուր՝ 22.700 հա տարածքից ծառածածկ էր ընդամենը 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 6,4%։ 2004 թվականին իրավիճակն ավելի տխուր էր. քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք` 2,5%: Հատկանշական է, որ այս 570 հա-ն ուներ 60% միջին ծառածածկ (342 հա), այսինքն քաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր։ Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր և ի՞նչ է սպասվում ապագայում. PanARMENIAN.Net-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ` պարզելու քաղաքի կանաչապատ կամ կիսաանապատային ապագայի հեռանկարները:

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը

20 նոյեմբերի 2014
Ինչպես պատրաստել ժենգյալով հաց
Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը:

Աշխարհի ամենատարօրինակ լեզուները. Հայերենն առաջին տասնյակում է

Մոլորակի ամենաանսովոր լեզուներից է սուլոցի լեզուն, որը մինչ օրս օգտագործվում է Կանարյան կղզիներում

11 նոյեմբերի 2014
Աշխարհի ամենատարօրինակ լեզուները. Հայերենն առաջին տասնյակում է
Եվրոպական 33 լեզու լրջորեն վտանգված է, որից 13-ն անհետացման եզրին է, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը բրիտանական The Independent-ի վրա հղումով: Պարբերականն օգտվել է միջազգային տեղեկատվական զբոսաշրջային Gouero պորտալի տվյալներից, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի տեղեկատվության հիման վրա բերում է այն եվրոպական լեզուների ցանկը, որոնք որակված են որպես «անհետացող» կամ «վտանգված»: Առաջինների թվին են դասվում այն լեզուները, որով խոսում են ավագ սերնդի առանձին ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ նրանց երեխաներն արդեն չեն հասկանում նրանց: Երկրորդ խմբին են դասվում այն լեզուները, որով խոսում են ավելի երիտասարդ մարդիկ, բայց միայն հազվադեպ:

«Հեղափոխությունից» 15 տարի անց. Հոկտեմբերի 27

Նաիրի Հունայանը պնդում էր` իր քայլն ուներ մեկ նպատակ. «Հայաստանն ազատել հակազգային վարչակարգից»

27 հոկտեմբերի 2014
«Հեղափոխությունից» 15 տարի անց. Հոկտեմբերի 27
15 տարի առաջ այս օրը` 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած զինված ոճրագործների գնդակից սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

Տիգրանակերտից` Ամարաս. Քարե քաղաքի առեղծվածը

Տիգրանակերտը շքեղ բացառություն է, քանի որ պեղումների արդյունքում քարե մեծ քաղաքի ավերակներ են բացվել

21 հոկտեմբերի 2014
Տիգրանակերտից` Ամարաս. Քարե քաղաքի առեղծվածը
Ադրբեջանական քարոզչամեքենան անընդմեջ փորձում է «ապացուցել», որ հայերը Կովկասում, և հատկապես Արցախի տարածքում եկվոր են: Գրքեր են գրում, սեփական պատմությունը հորինում, փորձում ապացուցել, թե իրենք «բնիկ ազգ» են, անգամ հատուկ աղվանաց տեսություն են «մշակել», բայց ապարդյուն: Հայկական լեռնաշխարհի տարածքում բազմաթիվ են հակառակն ապացուցող հուշարձանները: Ամենամեծ վկայություններից մեկն էլ Տիգրանակերտն է: PanARMENIAN.Net-ը զրուցել է արդեն մոտ տասը տարի շարունակվող պեղումների արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ, որը բացահայտել է ու շարունակում է բացահայտել քարե քաղաքի գաղտնիքները, իսկ PAN Photo-ն լուսանկարել այդ ամենը:

Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս

ԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում

14 հոկտեմբերի 2014
Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս
1995-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, որի հիմքում օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունների տարանջատումն է:

Որ արագաչափերը լավ ֆիքսեն. Նոր նմուշի պետհամարանիշ ձեռք բերելը դեռևս կամավոր է

Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը

10 հոկտեմբերի 2014
Որ արագաչափերը լավ ֆիքսեն. Նոր նմուշի պետհամարանիշ ձեռք բերելը դեռևս կամավոր է
Արդեն երկու ամիս է Հայաստանում շահագործվող ավտոմեքնենաների վրա տեղադրվում են նոր նմուշի պետհամարանիշներ` ավելի մեծ տառերով ու ՀՀ դրոշով:

Ի՞նչ է կանխագուշակում «արյունոտ լուսինը». Փաստեր ու հորինվածքներ խավարման մասին

XXI դարի մարդկանց բախտը բերել է՝ առաջիկա տասնամյակներին միանգամից 6 տետրադ է լինելու: Կանադայի աստղագիտական ընկերակցությունը հայտնել է, որ «արյունոտ» լուսինը կրկին կհայտնվի հորիզոնում 2032—2033 թթ. իսկ հետո՝ 2043–2044 թթ.

9 հոկտեմբերի 2014
Ի՞նչ է կանխագուշակում «արյունոտ լուսինը». Փաստեր ու հորինվածքներ խավարման մասին
Ասիայի և Ամերիկայի մեծ մասի բնակիչները հոկտեմբերի լույս 9-ի գիշերը կարող էին դառնալ լուսնի ամբողջական խավարման ականատեսները, որի առանձնահատկությունը լուսնի արնակարմիր գույնն էր: Խավարումը սկսվեց Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 8-ին ԱՄՆ արևելյան ափին և տեսանելի էր Ասիայի շատ երկրներում Գրինվիչով առավոտյան ժամը 10-ից սկսած: Խավարման ժամանակ, որը երկրորդն էր այս տարի, մոլորակի բնական արբանյակն ամբողջովին հայտնվեց Երկրի ստվերում:
---