Մեղրի. Սբ Աստվածածին ու Սբ Հովհաննես եկեղեցիները, Շվանիձորն ու դրա ջրանցույցըPAN Photo-ն Սյունիքում էր, որտեղ այցելել է տարածաշրջանի գյուղեր ![]() 4805 բնակիչ ունեցող Մեղրին Հայաստանի հարավ-արևելքում է, Սյունիքի մարզի հարավային սահմանպահ քաղաքներից մեկը: Այն Մեղրի գետի աջ և ձախ ափերին է, որոնք Մեծ և Փոքր թաղեր են կոչում։ Քաղաքն Իրանի Հանրապետությունից բաժանում են պետական սահմանն ու մայր Արաքս գետը: Ամռանն այստեղ շոգ է, իսկ ձմռանը` ոչ ձյունառատ։ PAN Photo-ն Սյունիքում էր, որտեղ այցելել է տարածաշրջանի գյուղերը, եղել եկեղեցիներում՝ լուսանկարելով թե դրանք, թե սահմանապահ քաղաքը, տեղի բնակիչներին ու բնությունը: Ապրիլ, թե կարող եսPAN-ը հավաքել է ապրիլի կարևորագույն իրադարձությունների ցանկը 4 մայիսի 2015 Ապրիլները Երևանում միշտ էլ հյուրաշատ են եղել, իսկ միջոցառումները՝ հիշվող. 2015-ի ապրիլն առանձնացավ խորհրդանշական տարելիցով ու հյուրերի բազմավեկտոր ցանկով: 4 նախագահից մինչև Քարդաշյաններ, SOAD-ի համերգից մինչև ՀՑԹԻ վերաբացում: PAN-ը հավաքել է ամսվա կարևորագույն իրադարձությունների ցանկը: Մեծ եղեռնի 4 փուլը. 100 տարի շարունակվող ցեղասպանություն2015-ի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում են 100 տարի առաջ տեղի ունեցած, բայց դեռևս անավարտ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը 24 ապրիլի 2015 Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից: Առերեսվելով անցյալին. Հայոց ցեղասպանության թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբՑեղասպանության թանգարանի հարուստ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն հայերի ու Հայաստանի պատմությունը՝ դա հավասարապես նաև Թուրքիայի ու թուրքերի պատմությունն է 22 ապրիլի 2015 Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության պաշտոնական հանդիսավոր բացումը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը։ Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ։ Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել և իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը եւ Քրիստինե Աբրահամյանը, այն նախագծվել և իրագործվել է առանց լրացուցիչ վճարի։ Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը ՀայաստանումՄարդը չպետք է և չի ցանկանում հաշտվել Բնության անկանխատեսելիության հետ` աստիճանաբար ավելի ու ավելի հասկանալի դարձնելով այն 17 ապրիլի 2015 Յուրաքանչյուր աղետալի երկրաշարժ ստիպում է գիտնականներին մտածել, որ եթե հնարավոր լիներ կանխել աղետը գոնե առաջին ցնցումից մեկ ժամ առաջ, հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել: Նախորդ դարավերջին, երկար բանավեճերից հետո, գիտնականները միանշանակ ու տհաճ եզրակացության եկան. տարհանման բավարար պլանավորման համար երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումն անիրական է: Նույնիսկ եթե անհրաժեշտ ճշգրտությամբ որոշենք երկրակեղևի ուժգին ցնցումների վայրն ու ժամը, մագնիտուդը միևնույն է անհայտ կմնա: Երկրաշարժի ժամանակ տարածվող ալիքի ճակատը մոտենում է բարձր ամրության հատվածին. երկրաշարժի մագնիտուդը կախված է նրանից, թե կփլուզվի այդ հատվածը, թե ոչ: Եթե ճակատը քանդի հատվածն ու առաջ անցնի, ապա մագնիտուդը մեծ կլինի: Հակառակ դեպքում ցնցումը կգրանցեն միայն սեյսմագրերը: Իսկ դա, իր հերթին, հիշեցնում է քաոսի տեսության հիմնական օրենքը` «թիթեռնիկի էֆեկտը», քանի որ արդյունքը կախված է հատվածի ամրությունից: Ամրության և լարումի չնչին տարբերությունները մակրոսկոպիկ հետևանքներ կունենան: Այդ տարբերությունը ցանկացած ճշգրտության չափումներից փոքր է: ![]() Նեմեսիս. Հայոց ցեղասպանության արդար հատուցումը1919-ի աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի ժամանակ որոշվեց իսկապես պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած ոճրագործներին 2 ապրիլի 2015 Վրեժն էր, որ միավորեց նրանց, 1.500.000 զոհի հիշատակն էր, որ տևականություն հաղորդեց նրանց գործողություններին: Հաստատակամ, խանդավառ, միասնական ու նպատակասլաց. այդպիսինն էին «Նեմեսիս» գործողությունն իրականացնողները: 3 տարվա ընթացքում, գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա, նրանք ոչնչացրեցին մոտ երկու տասնյակ հանցագործ: Ապրիլի 1-ն աշխարհում. Ֆրանսիական ձուկը, ապրիլմեկյան հիմարներն ու աստվածուհի ՍիտանՄիջին դարերում Նոր տարին նշում էին մարտի վերջում՝ Ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում էր ապրիլի 1-ին 1 ապրիլի 2015 Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս: Վարկածներից մեկի համաձայն տոնը սկիզբ է առել Հին Հռոմում, որտեղ փետրվարի կեսին տոնում էին Հիմարների տոնը: «Արարատի ստորոտին», օր առաջին. Ցեղասպանության հետևանքներից մինչև կիբերանվտանգությունՎաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Անկարան շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը`գործած արարքների համար պատժի բացակայության պատճառով ![]() Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: 34 երկրից ավելի քան 200 լրագրողների մասնակցությամբ անցնող խորհրդաժողովի առանցքային թեման մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունն է: Պուշկինի 25-ը. 17 հարկանի հյուրանոց Թամանյանի ԱԻՆ-ի շենքի տեղումPAN-ը հավաքել է Թամանյանի շենքի մասին ճարտարապետների կարծիքներ՝ սկսած հեղինակից ![]() Պուշկինի 25-ում գտնվող Արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքը, որը 1927-1929 թվականներին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը, վերակառուցում են: Շինարարությունն արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է: Ինչպես դեռ 2013-ին հայտարարել էր ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, իսկ քաղաքապետարանը չէր հաստատում, շենքի տեղում հյուրանոց են կառուցում: Քաղաքապետարանն իր հերթին այն ժամանակ ասում էր, թե շենքի արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություն չի նախատեսվում: Միաժամանակ նշվում էր, որ հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, արդյունքում որոշվել էր բացառել Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն: Կարմիր լողազգեստով Սանտան, խաղողի 12 հատիկն ու տիեզերական Ձմեռ պապը. Ամանորի ամենատարօրինակ ավանդույթներըՆույնիսկ տիեզերքում կան Ամանորը դիմավորելու ավանդույթներ 30 դեկտեմբերի 2014 Նոր տարին ամենասիրված տոներից է: Այն նշում են գրեթե բոլորը, անկախ դավանանքից, մշակույթից, ազգային առանձնահատկություններից: Ամեն ժողովուրդ և յուրաքանչյուր երկիր Ամանորը նշելու իր ավանդույթն ունի, որը ձևավորվել է դարերի ընթացքում, կան նաև բոլորովին նորերը: Սակայն որոշ ժողովուրդների մոտ Ամանորի ավանդույթներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, յուրահատուկ են ու նույնիսկ զարմանալի: | ![]() ![]() Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() |