Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով

2004 թվականին Հայաստանի մայրաքաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր

3 հոկտեմբերի 2014
Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով
Վերջին տարիներին Երևանի համար կրկին օրակարգային են դարձել մթնոլորտի, օդի մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։ Դարեր շարունակ քաղաքի կլիման եղել է անապատա-կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Նախորդ դարասկզբին ամենուրեք կային լքված քարային տարածքներ, որտեղ բազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքներն ու փոշոտ քամիները։

Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան

Բացի «ավանդական» վրացական ծովափերից այս տարի հայերը նախընտրել են հանգստանալ նաև Կրետե կղզում ու Բարսելոնայում

24 սեպտեմբերի 2014
Որտե՞ղ են հանգստացել հայաստանցիները և ովքե՞ր են եկել Հայաստան
Որտե՞ղ են հանգստանում հայաստանցիները: Տարածված անեկդոտի համաձայն` հասարակ քաղաքացիները հանգստանում են Վրաստանում, միջինից բարձր եկամտի տեր մարդիկ` Անթալիայում ու Եգիպտոսում, իսկ ամենահարուստները` Հայաստանի հանգստյան տներում: Իհարկե, սա ընդամենը կատակ է, բայց է՞լ ինչ կատակ, որ կեսը ճիշտ չլինի:

Հայաստանը` CO₂-ի արտանետումների աշխարհի քարտեզին

Պարզվում է` Երևանն ամենևին էլ Հայաստանի ամենափոշոտ քաղաքը չէ

22 սեպտեմբերի 2014
Հայաստանը` CO₂-ի արտանետումների աշխարհի քարտեզին
Գլոբալ տաքացման հիմնական պատճառ ածխաթթու գազի` CO₂-ի արտանետումներն 2014-ին կշարունակեն ավելանալ և կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի: Այս տարի նախորդի համեմատ դրանք կավելանան 2.5%-ով, 1990-ի համեմատ` 65%-ով:

Դեմքը` որպես անձնագիր. Նույնականացման տեխնոլոգիան

ՀԴԲ-ն (FBI) հայտարարել է դեմքերի նույնականացան նոր` կենսաչափական համակարգի վրա աշխատանքների ավարտի մասին

19 սեպտեմբերի 2014
Դեմքը` որպես անձնագիր. Նույնականացման տեխնոլոգիան
Ինչո՞ւ են մարդկանց դեմքերն այդքան տարբեր, երբ միևնույն ժամանակ մի տեսակի բոլոր կենդանիների դեմքերն իրար չափազանց նման են: Բերքլիի համալսարանի գիտնականները պարզել են, որ մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում մարդու սոցիալական էվոլյուցիան դեմքի տարբեր մասերի համար պատասխանատու գեները դարձրել է չափազանց անկայուն` համեմատած ԴՆԹ մյուս հատվածների հետ, որոնք պատասխանատու են մարմնի մյուս մասերի զարգացման համար: Սա մարդու դեմքը դարձրել է ինքնատիպ սոցիալական անձնագիր:

100 տարօրինակ բառ Ղարաբաղից

Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է

2 սեպտեմբերի 2014
100 տարօրինակ բառ Ղարաբաղից
Տա տի իլյալա, տի էլ ինյանա՝ դա այդպես եղել է, այդպես էլ լինելու է: Ղարաբաղյան բարբառի մասին լեզվագիտական ուսումնասիրություն չէ սա, ոչ էլ բարբառագիտական կանոններով կազմված բառացանկ ու բացատրություն: Այստեղ մի փնտրեք բառիմաստի գիտական ճշգրտություն և հնչերանգի ճշգրիտ վերարտադրություն: Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է՝ մասնավոր բացատրություններով և մասնավոր ընկալմամբ:

Աշուն 2014. Սպասվող հայկական իրադարձությունները

Հայաստանում ու դրանից դուրս մեր երկրին առնչվող ամենասպասված ու հետաքրքիր աշնանային իրադարձությունները

1 սեպտեմբերի 2014
Աշուն 2014. Սպասվող հայկական իրադարձությունները
Սարգսյան-Ալիև հանդիպումը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, Երևանում Carrefour-ի բացումը, 12-ամյա կրթությանն անցումը, շրջանառության հարկը, Մաքսիմ Գալկինի համերգը, Արթուր Աբրահամի մենամարտն ու ոչ միայն: Այս բոլոր իրադարձություններն իրար կապող մեկ հանգամանք կա՝ աշունն է: PanARMENIAN.Net-ը հավաքել է Հայաստանում ու դրանից դուրս մեր երկրին առնչվող ամենասպասված ու հետաքրքիր աշնանային իրադարձությունները:

ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են. Պատճառը գնաճն է

Ապահովագրական ընկերությունները թանկացումը տարբեր կերպ են մեկնաբանում

29 օգոստոսի 2014
ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են. Պատճառը գնաճն է
Օգոստոսի 20-ից ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, ինչի մասին, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Պարզելու համար, թե հարցն ինչումն է, PanARMENIAN.Net-ը կապվեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո», որտեղից պատասխանեցին, թե հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը սահմանում է Բյուրոն, սակայն դրանք 2010 թվականից ի վեր չեն փոփոխվել։

Սևանա լիճը. Գործադիրի որոշումները, ջրառը, իշխանի արտադրությունն ու դժգոհ էկոլոգները

Սևանում լճի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ իջել է 9 սանտիմետրով

28 օգոստոսի 2014
Սևանա լիճը. Գործադիրի որոշումները, ջրառը, իշխանի արտադրությունն ու դժգոհ էկոլոգները
Օգոստոս ամսին Կառավորությունը Սևանա լճի վերաբերյալ արդեն իսկ հասցրել է 2 որոշում ընդունել: Դրանցից առաջինը վերաբերում է ջրառին, որը Սևան-Հրազդան համակարգից սնվող հողերի ջրամատակարարման նպատակով 25 մլն խմ-ով ավելացվել է՝ հասնելով թույլատրելի առավելագույն շեմին` 270 մլն խոր. մետրին: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Երկրորդ որոշմամբ, որն ընդունվել է օգոստոսի 21-ի նիստում, նախատեսվում է Սևանի ձկնաբուծարաններում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան վերամշակման գործարան: Ընդ որում` 2 որոշումն էլ հանդիպել է էկոլոգների բուռն քննադատությանը:

Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները

Աշխարհի օդանավակայաններից շատերում հերթապահում են բուժաշխատողները՝ ջանալով հայտնաբերել Էբոլայի տենդով վարակված ուղևորներին: Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ևս 24-ժամյա հերթապահություն է սահմանվել:

13 օգոստոսի 2014
Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները
Մարդկությունը պարբերաբար բախվում է տարբեր տեսակի համաճարակների ու պանդեմիաների հետ, որոնք հազարավոր կյանքեր են խլում ու լուրջ սպառնալիք դառնում մարդու գոյությանը: Այս անգամ մարդկությանը սպառնում է Էբոլայի տենդը, որը տարածվելով Արևմտյան Աֆրիկայում, թափանցել է արդեն մյուս մայրցամաքներ, չնայած բոլոր ձեռնարկված կանխարգելիչ միջոցներին:

Իդեալական աշխատանքային շաբաթը․ Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ամեն ինչ հասցնելու համար

Ամերիկացի հայտնի գրող ու ակտիվիստ Թիմաթի Ֆերիսը ժամանակին օրական 14 ժամ է աշխատել, բայց հասկացել է, որ դա իրեն դժբախտացնում է

29 հուլիսի 2014
Իդեալական աշխատանքային շաբաթը․ Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ամեն ինչ հասցնելու համար
Հուլիսի վերջին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Կարլոս Սլիմը, առաջարկեց աշխատանքային շաբաթը կրճատել մինչև 3 օր․ բայց նա, միևնույն ժամանակ, կարծում է, որ այդ դեպքում աշխատանքային օրը պետք է տևի 11 ժամ, կենսաթոշակի անցնելու տարիքն էլ սկսվի 70–75 տարեկանից։ Սլիմն առաջինը չէ, ով ուզում է, որ մարդիկ շաբաթական միջինում 40 ժամից քիչ աշխատեն։ Look At Me-ն հավաքել է իդեալական աշխատանքային շաբաթվա տարբերակներն ու պարզել, թե ինչու են դրանց հեղինակները կարծում, որ դա մարդկանց ավելի կերջանկացնի, տնտեսությունն էլ՝ կզարգացնի։
---