Լանք, թե խնդանք

Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում

9 ապրիլի 2019
Լանք, թե խնդանք
Ներհասայտանյան քաղաքական և հանրային օրակարգը շաբաթվա հենց սկզբից հագեցած էր, դրանց շուրջ զարգացումներն ու հնչող կարծիքները՝ բացի լուրջ լինելուց, հաճախ նաև մեմետիկ։ PAN-ը մեկտեղել է վերջին 2-3 օրվա դրամատիկ իրադարձությունների ուրախ դրվագները։

Ընթրիքը՝ երկնքում

Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան

21 մարտի 2019
Ընթրիքը՝ երկնքում
Երևանում կբացվի «ճախրող» ռեստորան՝ Dine Sky-ը. արդեն ապրիլին էքստրիմի և յուրօրինակ զգացողությունների սիրահարները հնարավորություն կունենան ընթրելու Երևանի երկնքում:

Ծերացող ազգի «բեռը»

Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար

11 մարտի 2019
Ծերացող ազգի «բեռը»
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը ծերերը կկազմեն աշխարհի ընդհանուր բնակչության 17%-ը՝ հասնելով 1.6 մլրդ-ի: Կանխատեսվում է նաև, որ 80 և ավելի տարեկանների թիվը մինչև նշված ժամանակահատվածը 126.5 մլն-ից կհասնի 446.6 մլն-ի: Ըստ հիմնադրամի, թվերը հուսադրող չեն նաև Հայաստանի պարագայում. մինչև 2050 թվականը 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն ՀՀ բնակչության 22-23%։ Ծերացող բնակչության հետևանքով տարեցտարի փոխվում է նաև թոշակառու-աշխատող հարաբերակցությունը՝ ի վնաս աշխատողի, իսկ պետությունները փորձում են հարմարեցնել իրենց կենսաթոշկային համակարգերը իրավիճակին՝ հաճախ դիմելով նաև կտրուկ և «ցավոտ» փոփոխությունների: PanARMENIAN.Net – ը պատմում է, թե որքան է ծանր թոշակառուների «բեռը» Հայաստանում:

Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան

Մեծ համաժողով է սպասվում

25 փետրվարի 2019
Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան
Ամեն անգամ, երբ վերադառնում ես տուն բազմաթիվ գնումներով և պարզվում է, որ դրանց մի մասն այդքան էլ անհրաժեշտ չէր քեզ, հասկանում ես, որ մի քանի որոշումներ կայացրել ես անգիտակցաբար: Ի՞նչը քեզ ստիպեց անել այդ գնումները, արդյո՞ք դու ես կատարել այդ որոշումները: Ո՛չ, քո փոխարեն որոշել են մարքեթինգի մասնագետները:

Բենդուկիձեն ասում է՝ թալանածը փնտրելով լճացման եք դատապարտում ինքներդ ձեզ

Վրացական ռեֆորմների կնքահայրն արդարություն փնտրելու մասին

14 փետրվարի 2019
Բենդուկիձեն ասում է՝ թալանածը փնտրելով լճացման եք դատապարտում ինքներդ ձեզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկը նախկին իշխանությունների ունեցվածքի՝ նախքան մեղադրական դատավճիռ կայացնելը բռնագանձելու մեխանիզմի մշակման վերաբերյալ, թարմացրել է նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն մեթոդներով կուտակված հարստության ապագայի, այն հետ բերելու հնարավորության և անհրաժեշտության մասին քննարկումները։ Հայաստանը հեղափոխություն տեսած ոչ առաջին, ոչ վերջին երկիրն է, հետևաբար՝ միակ հասարակությունը չէ, ուր եղել են այդպիսի քննարկումներ։ PanARMENIAN.Net-ը շարքով կներկայացնի թալանածը հետ բերելու մի քանի հաջող ու անհաջող փորձ և իրարամերժ կարծիքներ ունեզրկումների ու կոռուպցիոն եղանակով կուտակված հարստության վերաբաշխման վերաբերյալ։

Աշխատանք թե ծառայություն

Որքան են ստանում չինովնիկները տարբեր երկրներում

8 փետրվարի 2019
Աշխատանք թե ծառայություն
Վերջերս սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում ԱԺ պատգամավորների աշխատավարձերի չափի, ինչպես նաև այլ չինովնիկների ստացած պարգևավճարների մասին:

Ասորեստանցի լրտեսներ, ինքնաշեն ինքնաթիռ, ատոմային ռումբ ու Իսահակյան

Ինչ է պատմում ԱԱԾ թանգարանը

1 փետրվարի 2019
Ասորեստանցի լրտեսներ, ինքնաշեն ինքնաթիռ, ատոմային ռումբ ու Իսահակյան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքում 2006 թվականից ի վեր գործում է Հայաստանի անվտանգության մարմիններին նվիրված թանգարան: Այնտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է դիմում գրել ԱԱԾ-ին, ստանալ թույլտվություն: PanARMENIAN.Net ը եղել է երկրի ամենափակ պետական կառույցի թանգարանում, որի պատասխանատու Աննա Թումոյանը ծանոթացրել է այստեղ ներկայացված ուշագրավ ցուցանմուշների՝ փաստաթղթերի, լուսանկարների և աղմկահարույց քրեական գործերի հետ կապվող զենքերի ու այլ պարագաների պատմությանը:

Զգույշ քշիր Հայաստանում

Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով

29 հունվարի 2019
Զգույշ քշիր Հայաստանում
2008-2018 թվականներին Հայաստանում ՃՏՊ-ների թիվը մոտավորապես կրկնապատկվել է, հասնելով 4145-ի: Նախորդ տարին եղել է «պատմական»՝ վթարների, զոհերի ու վիրավորների քանակի տեսանկյունից: PanARMENIAN.Net ը ներկայացնում է կարևոր վիճակագրություն ՀՀ-ում ՃՏՊ-ների վերաբերյալ:

Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել

Ինչպես են ՀՀ-ում ներում շնորհում

10 հունվարի 2019
Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել
«Ներման մասին» ՀՀ օրենքով յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ներում ստանալու խնդրագրով դիմել պետությանը: Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին: PanARMENIAN.Net ը մանրամասներ է ներկայացնում վերոհիշյալ խնդրագրի վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանում է դատապարտյալին ներում շնորհելու օրենքով սահմանված ընթացակարգը:

Քո կլասիկ ցավը տանեմ, Կուշտունիցա, մարդ ա վատացել

Ինչ մեմեր մեզ մնացին 2018-ից

28 դեկտեմբերի 2018
Քո կլասիկ ցավը տանեմ, Կուշտունիցա, մարդ ա վատացել
2018-ն իրադարձություններով այնքան հարուստ տարի էր, որ, ինչպես գրել էինք վերջերս, 1 տարի առաջ կոմայում եղած հայն արթնանալուց և բոլոր փոփոխությունների մասին իմանալուց հետո նորից կընկներ կոմայի մեջ: Բնականաբար ՀՀ կյնաքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բուռն արձագանք էին գտնում ոչ միայն հանրության, այլև հայ պաշտոնյաների, պետական այրերի և այլ՝ հասարակական կարծիք ձևավորող անհատների շրջանում:
---