Էրմիտաժի տնօրենը կոչ է անում դատապարտել Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը21 մարտի 2006 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Նախիջեւանում ՀԻն Ջուղային հայկական հուշարձանների ավերումը կարելի որպես հանցագործություն բնորոշել: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: «Մշակութային հուշարձանների ավերումը կարելի է հանցագործություն համարել ամեն դեպքում, եւ առավել եւս, երբ այդ գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես Հին Ջուղայի դեպքում: Իմ խորին համոզմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն այդ ողբալի դեպքը»,- նշել է նա:Էրմիտաժի տնօրենի կարծիքով, Հին Ջուղայի հայկական խաչքարերը հանդիսանում են մարդկության մշակութային սեփականությունը, եւ հենց այդ տեսանկյունից ելնելով, ավերման փաստը պետք է քննադատվի համաշխարհային հանրության կողմից: «Մշակութային ժառանգությունը չի կարող ինչ-որ մեկին պատկանել. թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե այլ երկրների մշակութային ժառանգությունը բոլորինն է»,- նշել է նա: «Երբ խոսքը գնում է միայն քաղաքկանության կամ տնտեսության մասին, ապա շատ հարցերում կարելի է լռել, սակայն երբ ոչնչացվում է մարդկության պատմական ժառանգությունը, պետություններն ու կազմակերպությունները պետք դա խստորեն դատապարտեն»,- ընդգծել է Պիոտրովսկին: Հիշեցնենք, որ հայ խաչքարերի ոչնչացումը սկսվել էր 1998 թվականին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հարթեցրեց հայկական գերեզմանոցի տարածքը: Այժմ հայկական գերեզմանոցի տեղում գտնվում է ռազմական հրաձգարան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |