Ռագներ Բոե. Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունների ժամանակ նրա մասնակիցներից ոչ մեկը չտուժեց

Ռագներ Բոե. Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունների ժամանակ նրա մասնակիցներից ոչ մեկը չտուժեց

PanARMENIAN.Net - Լուսակերտում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» տարերային աղետների հետևանքների վերացման զորավարժությունների փակման պաշտոնական արարողությունը: «Ես հուսով եմ, որ զորավարժությունները լավ անցան և ցույց տվեցին, թե ինչպես պետք է թիմերը փոխգործակցեն հետևանքների վերացման խնդիրները լուծելիս»,-հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին սա արդեն երկրորդ խոշոր զորավարժությունն է, որ անցնում է Հայաստանում: «Արտակարգ իրավիճակներ նախկինում ևս եղել են և առաջանում են Հայաստանում, ուստի ողջ աշխարհից ժամանած փրկարարները պետք է միավորեն ջանքերն արձագանքելու համար նման իրավիճակներին»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա զորավարժությունները լավ օրինակ են, թե ինչպես պետք է գործեն փրկարարները: «Այս զորավարժությունները թույլ կտան ամրապնդել այնպիսի կարևոր ասպեկտ, ինչպիսին է Հայաստանի պետական քաղաքականությունը արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքների վերացման ոլորտում»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Իր հերթին ՆԱՏՕ-ի տարերային աղետների ու վթարների արձագանքման համակարգող կենտրոնի պետի տեղակալ Ռագներ Բոեն շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին կատարված աշխատանքի համար: «Վարժանքները շատ հաջող անցան: Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունների ժամանակ նրա մասնակիցներից ոչ մեկը չտուժեց»,-ասել է Բոեն: Ընդ որում նա նշեց, որ զորավարժությունների հիմնական նպատակն է տարբեր երկրների փոխգործակցության հմտությունների մշակումը, ինչպես նաև Որոնողափրկարարական գործողությունների միջազգային խորհրդատվական խմբի հրահանգների մշակումը:

Զորավարժությունների մասնակից թիմերին հանձնվեցին հավաստագրեր, իսկ առավել ակտիվ մասնակիցներին հանձնվեցին մեդալներ ու պատվոգրեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---