Այսուհետ զորամասերի հրամանատարները 15 օրը մեկ պետք է տեղեկանք ներկայացնեն նորակոչիկների առողջական վիճակի մասին

Այսուհետ զորամասերի հրամանատարները 15 օրը մեկ պետք է տեղեկանք ներկայացնեն նորակոչիկների առողջական վիճակի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010թ. աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ:

Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նույն հրամանով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նորակոչիկների առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն, իսկ հայտնաբերված ակնհայտ առողջական արատների մասին զեկուցել անմիջապես:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---