Բանկային համակարգի թոշակառուները ՀՀ բանկերի Ճյուղային Արհմիության մշտական ուշադրության կենտրոնում են

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակված է «Բանկային աշխատողի օր»: Այդ իսկ առիթով առաջնահերթ միջոցառումների ցանկում համակարգի թոշակառուների համար կազմակերպվող միջոցառումներն են: Ավանդույթի համաձայն նոյեմբերի 19-ին Ճյուղային արհմիությունը ՀՀ ԿԲ, առևտրային բանկերի և ՈՒՎԿ-ների հովանավորությամբ կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ և Ամերիաբանկի 45 թոշակառուներին հանձնվեցին նրանց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցություն և առևտրային բանկերի՝ Արդշինինվեստ, Առէկսիմ, Անելիք , Զարգացման Հայկական, Արմսվիս, Մելլաթ, Հայբիզնես, Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ, HSBC նաև «Գառնի –Ինվեստ» , «Նոր-Հորիզոն» ՈՒՎԿ-ների աջակցությամբ ձևավորված սննդամթերքների փաթեթները:

Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանը, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության գործկոմի անդամները և «Գառնի –Ինվեստ» ՈՒՎԿ կազմ. պատասխանատու աշխատողը: Միջոցառման ընթացքում թոշակառուները իրենց խորհին շներհակալությունը հայտնեցին ՃՀՄ հոգաբարձունների խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, Ամերիաբանկի նախագահ Արտակ Հանեսյանին նաև վերը նշված առևտրային բանկերի և ՈՒՎԿ կազմ. ղեկավարներին, նրանց կողմից ցուցաբերված հարգանքի և ուշադրության համար, ցանկանալով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ իրենց խիստ կարևոր և դժվարին աշխատանքներում, հայտնում է ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության լրատվական բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---