Հայաստանի կառավարությունը կօգնի երիտասարդներին փորձառություն ձեռք բերել աշխատանքում

Հայաստանի կառավարությունը կօգնի երիտասարդներին փորձառություն ձեռք բերել աշխատանքում

PanARMENIAN.Net - «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունը մտադիր է 2011 թվականին ծրագրեր իրագործել որոնք կոչված են աշխատանքի փորձ հաղորդելու երիտասարդներին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է այդ կառույցի պետ Սոնա Հարությունյանը:

Այդ համատեքստում նա հավելել է, որ ըստ ՀՀ ԱԺ «Բնակչության զբաղվածության և գործազուրկների սոցիալական պաշտապնության մասին» օրենքում կատարված ուղղումների, համագործակցություն կհաստատվի գործակալության և գործատուների միջև, ինչը կօգնի երիտասարդներին, որոնք ունեն կրթություն, սակայն, չունեն անհրաժեշտ փորձ, աշխատանքային պրակտիկա ստանալ:

Գործակալության պետը նշել է, որ աջակցության միջոցներից մեկը կարող է լինել սկզբնական փուլում ՀՀ կառավարության կողմից ըստ պայմանագրի աշխատանքի անցած երիտասարդներին նվազագույն աշխատավարձի վճարումը, քանի դեռ նրանք համապատասխան փորձ չեն ձեռք բերել:

Սոնա Հարությունյանը հայտնել է նաև, որ նման ծրագրեր մարզերում մտադիր է իրականացնել նաև ՀԲ-ն «Սոցիալական ոլորտի կառավարում» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---