Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը մեծ խաջողությամբ են անցել Լիբանանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպանություն են այցելել «Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով Բեյրութում գտնվող Համազգային պետական թատրոնի դերասանները՝ տնօրեն Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ: Դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարեւորությունը: Նա համոզմումք է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ ավելի են ամրապնդում եւ խորացնում Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ը լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին», Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» եւ Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները: Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ եւ արժանացել բարձր գնահատանքի: --ԿԱ_- Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը մեծ խաջողությամբ են անցել Լիբանանում.

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---