Այս գիշեր Հայաստանում ցրտահարություն չի գրանցվել

Այս գիշեր Հայաստանում ցրտահարություն չի գրանցվել

PanARMENIAN.Net - Այս գիշեր հանրապետության մարզերում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել: «Ապրիլի 13 – ի լույս 14 - ի գիշերը եղանակային կտրուկ անկում չի եղել, հանրապետոթյան տարածքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բոլոր մարզերից տեղեկատվություն է ստացել, որ ցրտահարության դեպքեր չկան, իսկ գյուղացիների ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13 – ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ԶԼՄ – ների միջոցով ոլորտի մասնագետները խորհդատվություն էին տրամադրել` մասնավորապես առաջարկելով վտանգը հնարավորինս մեղմելու համար այգետարածքներում ծխապատում իրականացնել:Խորհուրդ էր տրվել նաև ջրով ցողապատել կամ ջուր սրսկել նոր ծաղկող կամ պտղակալվող ծառերի վրա:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկոյան արդեն եղել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ու այգիներում` ողջ գիշեր մասնագետների ուղեկցությամբ հետևելով ցրտահարության դեմ տարվող աշխատանքների ժամանակին ու ճիշտ կազմակերպմանը: Նախարարը նշել է, որ ձեռնարկված բոլոր միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքը և այսօր կարող ենք ասել, որ մտահոգվելու առիթ չունենք, հաղորդում են Գյուղատնտեսության նախարարությունից:

Օրվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները sms – ների ու հեռախոսակապի միջոցով են հանրությանը տեղեկացրել նաև ձեռնարկվող աշխատանքների մասին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---