Լրացել է «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանի մահվան 20-ամյակը30 ապրիլի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին լրացավ «Արաբո» ջոկատի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյան (Դեդ) մահվան 20-ամյակը: Նա զոհվել է 1991թ-ին ապրիլի 30-ին Մարտունաշենում, ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թ-ին Ռումինիայում: 1946 թ-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, սովորել Երևանի դպրոցներից մեկում: Ավարտելով դպրոցը ոսկե մեդալով, ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական, այնուհետև դոկտորական ատենախոսություն: Եղել է Քաղխորհրդի պատգամավոր, ինչպես նաև երգել է «Նարեկ» կամերային երգչախմբում: Արցախյան շարժման առաջին օրերից ի վեր եղել է «Արաբո» ջոկատի անդամ, այնուհետև` հրամանատար: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |