Ղարաբաղի շուրջ բանակցություններում ամենաանշնորհակալ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է

Ոչ Օբաման, ոչ Սարկոզին Սարգսյան-Ալիև հանդիպում չեն կազմակերպում: Եվ դա վկայում է այն մասին, որ առաջին ջութակն այստեղ այնուամենայնիվ Ռուսաստանն է, ինչն էլ ենթադրվում էր հենց սկզբից

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հերթապահ հանդիպումն ավարտվեց այնպես, ինչպես նախորդ հինգը: Այսինքն`անարդյունք: Կարելի է ենթարդրել, որ նախագահներից յուրաքանչյուրն հանդիմանանքի իր բաժինը ստացավ Դմիտրի Մեդվեդևից` Իլհամ Ալիևը մշտական դատարկ սպառնալիքների համար, Սերժ Սարգսյանը անզիջում դիրքորոշման համար: Ադյպես էլ բաժանվեցին` պայմանավորվելով շարունակել խորհրդակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

PanARMENIAN.Net - Ի դեպ, 3 տարում ոչ ոք այդպես էլ չբացատրեց, թե իրականում ինչ են պարունակում այդ սկզբունքները: Եթե ընդհանուր դրույթներից բացի`փախստականների վերադարձի և նման անհնար բաների մասին դրույթներ կան, սակայն չկա դրույթ ԼՂՀ կարգավիճակի մասին, ապա ողջ բանակցային գործընթացը ոչ ոքի հարկավոր չէ և հենց սկզբից դատապարտված էր ձախողման: Մեծ հաշվով, այն արդեն ձախողվել է, և պատահեց դա դեռևս 2001 թվականին` Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի Քի Վեսթում ունեցած հանդիպմանը: Ադրբեջանի նախագահը գրեթե համաձայնվել էր ԼՂՀ անկախությանը, սակայն վերջին պահին այնուամենայնիվ չստորագրեց փաստաթուղթը: Հավանաբար, վախեցել է որդու ապագայի համար: Անշուշտ, այսօրվա Ադրբեջանում այդ փաստը չի հիշատակվում` համազգային առաջնորդը չէր կարող այդպես վարվել, դա «հայկական հեքիաթներ են»: Սակայն եթե Հեյդար Ալիևը կարողացվավ տանուլ տալ պատերազմը, ապա կարող էր նաև ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը: Սակայն Բաքվում ամեն ինչ գլխիվայր շրջելով, գրում են թե ինչ պետք է անի Հայաստանը` և հաջորդում է մի երկար ցուցակ, թե ինչ պիտի անի Երևանը, Ադրբեջանի, Թուրքիայի և Աստված գիտի թե էլ ում համակրանքին «արժանանալու» համար:

Ղարաբաղի շուրջ բանակցություններում ամենաանշնորհակալ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, որին մեղադրում են բոլոր հայտնի մեղքերի մեջ: Մինչդեռ, հենց դիվանագետներն են, որ ոչ մի մեղք չունեն` նրանք կատարում են իրեցն աշխատանքը, հանդիպումներ են կազմակերպում, այցելում են տարածաշրջան, թույլ չտալու համար ռազմական գործողությունների վերսկսում: Սակայն կարելի է ասել, որ Ալիև-կրտսերն արդեն բաց է թողել պահը, երբ նա տեսականորեն կարող էր պատերազմ սկսել: Եվ մեղավորը British Petroleum-ն է, ինչպես նաև Թուրքիայի անհեռատես քաղաքականությունը, որը ցանկանալով թռիչք կատարել դեպի տարածաշրջանային տիրապետություն, չհաշվարկեց իր ուժերը: Էրդողանին խանգարեց այն, ինչը խանգարում է ողջ հետխորհրդային տարածքի ղեկավարությանն ու բնակչությանը` նրանք բոլորը ցանկանում են «այժմ և միանգամից»` մոռանալով պետության կառուցման և հզորացման տարրական կանոնները: Ի դեպ, նույն ուղիով էր փորձում գնալ նաև Ռուսաստանը: Ընդհանրապես հարկ է նշել, որ կայսերական մտածողությունը շատ վտանգավոր և նենգ բան է, այն չի վերանում նույնիսկ 100 կամ 200 տարի անց: Փլուզումը միշտ արյունալի է ու տանջալից, քանի որ այն հողերի «հավաքումը», որոնց բնակչությունը զգացել է ավագ եղբորից ազատ լինելու համը, ոչ մի դեպքում չի ցանկանա անցյալին վերադառնալ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք Օսմանյան և Ռուսական կայսրությունների վերածննդի փորձերի հետ, ինչը կարող է ողջ եվրասիական տարածքի կոլապսի պատճառ դառնալ: Իսկ ղարաբաղյան կարգավորման հարցը հենց այն կետն է, որի վրա ամեն ինչ կարող է կոտրվել: Թող ոչ ոքի չզարմացնի ՌԴ նախագահի ակտիվությունը Սարգսյան-Ալիև հերթական, բոլորովին անիմաստ հանդիպման կազմակերպման գործում: Նրանք միևնույն է չեն պայմանավորվի, ինչ էլ խոստանան ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը միասին վերցրած: Չափազանց շատ արյուն է հեղվել և չափազանց քիչ ժամանակ է անցել ԼՂՀ անկախության հռչակումից, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ, Ղարաբաղի անկախությունից զատ այլ կարգավիճակի համաձայնվելու համար:

Միանգամայն ակնհայտ է, որ և այս հանդիպումը, և հաջորդ հանդիպումները, որոնք անխուսափելի են, կոչված են հանգստացնելու երկու երկրների հանրությանը, անկախ նրանից, որ հանդիպման գնահատականները Հայաստանում ու Ադրբեջանում այնքան հեռու են իրականությունից, որ ուղղակի զարմանում ես: Երբեմն թվում է, թե առաջնորդվում են «ես շուկայում լսեցի» սկզբունքով: Գործի են դրվում բոլորովին անիրական «մանրամասներ»` տարբեր շրջանակներում իրազեկ աղբյուրների վրա հղումներով: Եվ դա ընկալվում է, ինչպես և այն, որ կարծես թե լուրջ մարդիկ սկսոմ են մեկնաբանել բանակցությունները և չգիտես ինչու համեմատում են Հայաստանը Ղրղզստանի հետ…Ճիշտ է, կա ևս մեկ հետաքրքիր փաստ` ոչ Օբաման, ոչ Սարկոզին Սարգսյան-Ալիև հանդիպում չեն կազմակերպում: Եվ դա վկայում է այն մասին, որ առաջին ջութակն այստեղ այնուամենայնիվ Ռուսաստանն է, ինչն էլ ենթադրվում էր հենց սկզբից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---