12345...

Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը

Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը

30 նոյեմբերի 2023
Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը
Շոփինգը վաղուց արդեն միայն հագուստ գնելու մասին չէ, իսկ շոփինգ մոլերը մեկ վայրում տեղակայված խանութների ու բրենդների կենտրոն չեն։ Աշխարհում ու նաև Հայաստանում շոփինգը հաճելին օգտակարի հետ համատեղելու, հարմարավետ գնումների և էներգիայով լիցքավորվելու ընթացքի մասին է։

Կամուրջ ակնավայելի և ականջահաճոյի միջև

«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների

10 մայիսի 2023
Կամուրջ ակնավայելի և ականջահաճոյի միջև
«Երեք շիշ գինի». ոչ, սա լավ Friday night-ի համար անհրաժեշտ գնումների ցանկից մի տող չէ, սա մի համեմատաբար նոր ու շատ տարբերվող երաժշտական նախագծի անվանում է։ Այս նախագծում ամեն ինչն է յուրօրինակ՝ թե՛ անվանումը, թե՛ կոնցեպտը։

Սեփական «Հարի Փոթերը»՝ բլեքջեքով ու գովազդով

Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար

20 հուլիսի 2022
Սեփական «Հարի Փոթերը»՝ բլեքջեքով ու գովազդով
Խոշորագույն սթրիմինգային ծառայության՝ Netflix-ի գործերը վերջերս այնքան էլ լավ չեն: Նմանատիպ այլ պլատֆորմների կողմից ուժգին մրցակցության, ինչպես նաև քոնթենթի արտադրության քաղաքականության անհստակության ու թույլ վերահսկողության, դրա արդյունքում՝ նյութի որակի անկման հետևանքով ընկերությունը բաժանորդներ է կորցնում: Միայն այս տարի ավելի քան 220 մլն բաժանորդ ունեցող ընկերության բաժնետոմսերն էժանացել են 65%-ով: Դա ստիպել է Netflix-ի ղեկավարությանը վերանայել քաղաքականությունն ինչպես քոնթենթի, այնպես էլ բաժանորդների հետ հարաբերություններում:

Տորթապատ Մոնա Լիզան և դոլարով խաչը

Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը

31 մայիսի 2022
Տորթապատ Մոնա Լիզան և դոլարով խաչը
«Մոնա Լիզա»-ի վրա տորթով հարվածը ևս մեկ հիշեցում էր, որ թանգարաններում անգամ ամենախիստ անվտանգային սահմանափակումների դեպքում արվեստի ոչ մի գործ ապահովագրված չէ:

Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը

Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով

16 մայիսի 2022
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը
Արվեստի աշխարհում շաբաթվա թոփ լուրը Մերիլին Մոնրոյի դիմանկարի վաճառքն էր ռեկորդային՝ 195 միլիոն դոլարով։ Մեդիա դաշտի հայկական տիրույթում քննարկումները հատապես ակտիվացան, երբ պարզ դարձավ, որ աճուրդում հաղթել է ամերիկահայ արտ֊դիլեր Լարրի Գագոսյանը։

Դեգան, Սարյանն ու Ուրարտուն

Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով

5 ապրիլի 2022
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն
Ֆրանսիացի իմպրեսիոնիստի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանվեց «Ուկրաինացի պարուհիներ»-ի և աշխարհը կրկին երկու բևեռի բաժանելու առիթ դարձավ: Ոմանք Լոնդոնի ազգային պատկերասրահի այս որոշումը համարում են այնքան աբսուրդային, որքան արևմտյան որոշ համալսարաններում Դոստոևսկի արգելելն էր, մյուսներն էլ պնդում են, որ վերականգնվեց պատմական անարդարությունը:

Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է

Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը

29 մարտի 2022
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է
Ուիլ Սմիթի ապտակը ստվերեց ռուս–ուկրաինական թեմայով թվիթերյան քննարկումները և դարձավ օրվա գլխավոր թեման: Սա ավելի շատ օրինաչափություն է, քան բացառություն: Կինոաշխարհի ամենաքննարկվող՝ «Օսկար» մրցանակաբախշությունն իր գրեթե հարյուրամյա պատմության ընթացքում միշտ էլ եղել է տարվա ամենաուշագրավ իրադարձություններից մեկը:

Մշակութային ճակատը

Ինչպես է արվեստի աշխարհն արձագանքում ռուս-ուկրաինական պատերազմին

1 մարտի 2022
Մշակութային ճակատը
Նկարիչները հրաժարվում են ցուցադրություններից, պատկերասրահները նկուղում են պահում արվեստի թանկարժեք գործերը, ուժայինները փշալարերով են պատում թանգարանները:

Չդառնալ Մակաբույծ

Ինչպես կորեական կինոն պետության օգնությամբ գրավեց աշխարհը

22 փետրվարի 2022
Չդառնալ Մակաբույծ
Եթե 20 տարի առաջ հայ և ոչ միայն հայ դեռահասների ննջասենյակի պատերին Էմինեմը, Բրիթնի Սփիրսն ու ամերիկյան մշակույթի այլ ներկայացուցիչներ էին, ապա այսօր դեռահասների սենյակներ, սմարթֆոններ և սոցցանցի էջեր ներխուժել են կորեացի երգիչներն ու դերասանները: Կորեական բումը տարածվել է ամբողջ աշխարհում: Դեռահասների կուռքերը գունավոր մազերով ու մատնահարդարմամբ տղաներն են:

Վաճառվում է «Համբույր»՝ 10,000 կտոր

Ինչպես են թանգարաններն օգտվում NFT-ի բարիքներից

21 փետրվարի 2022
Վաճառվում է «Համբույր»՝ 10,000 կտոր
Այս տարի Վալենտինի օրվա առթիվ սիրահարներն իրար նվիրում էին Գուստավ Կլիմտի «Համբույրը»: Ավստրիայի Բելվեդեր պատկերասրահը Կլիմտի գլուխգործոցը 10,000 մասի էր «բաժանել»:
12345...
---